Այսօր աննախադեպ ահաբեկչական հարձակումների ալիք է տեղի ունեցել Սիրիայում իշխող վարչակարգի համար ռազմավարական մեծ կարևորություն ունեցող` համեմատաբար ամենաանվտանգ ծովափնյա շրջաններում՝ Լաթակիայում և Տարտուսում: Նախապես կազմակերպված շղթայական առնվազն 7 պայթյունների հետևանքով, ըստ դեռևս չճշգրտված տվյալների, զոհ է գնացել ավելի քան 130 մարդ:
Նախ՝ 4 մահապարտ ահաբեկիչների մասնակցությամբ հարձակումներ են իրականացվել Լաթակիայի Ջաբլա բնակավայրում՝ ավտոկայանի, շրջանային էլեկտրակայանի, քաղաքային հիվանդանոցի տարածքներում. ի դեպ, այս շրջանը բավական մոտ է ՌԴ օդատիեզերական ուժերի կողմից զբաղեցված Խմեյմիմ ռազմական օդանավակայանին: Որոշ աղբյուրների հաղորդմամբ՝ հարձակումներից հետո շրջանը հրթիռակոծության է ենթարկվել դեռևս անհայտ հակակառավարական խմբավորումների կողմից:
Այս բռնարարքներից ընդամենը րոպեներ անց 3 հարձակում է իրականացվել Տարտուսի ավտոկայանի վրա. նախ պայթեցվել է պայթուցիկով բեռնված ավտոմեքենան, ապա նաև՝ ավտոկայանի շինությունը: Ի դեպ, Տարուսում էլ տեղակայված է ռուսական ռազմածովային ուժերի նյութատեխնիկական սպասարկման բազան:
Ըստ մի շարք լրատվամիջոցների հաղորդման՝ բռնարարքների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը:
Վերոնշյալ ահաբեկչությունների նշանակությունը կարելի է կարևորել մի քանի հարթություններում:
Նախ և առաջ պետք է շեշտել, որ թիրախավորված շրջանները սիրիական վարչակարգի համար ունեն չափազանց կարևոր ռազմավարական նշանակություն, և արդեն ավելի քան 5 տարի շարունակվող ներքին զինված հակամարության ողջ ընթացքում սիրիական կառավարական ուժերի կողմից դրանց անվտանգությունն ապահովվել է հնարավոր ամենաբարձր մակարդակով. եթե Լաթակիայում նախկինում մի քանի ոչ խոշոր ահաբեկչական հարձակումներ, այնուամենայնիվ, եղել են, ապա Տարտուսի պարագայում սա եզակի դեպք էր: Հետևաբար, վերոնշյալ հարձակումները վկայում են սիրիական վարչակարգի անվտանգային համակարգում առաջացած լրջագույն ճեղքերի մասին:
Հաջորդ կարևոր իրողությունն այս հարձակումների նախաձեռնման գործում ԻՊ-ի դերակատարությունն է: Այս օրերին, երբ սիրիական հակամարտության մասնակիցների էական հատվածը խոսում է Սիրիայում ահաբեկչական կառույցի կենտրոնակայանի՝ ալ-Ռակա քաղաքի ազատագրման ռազմագործողության մեկնարկի մասին, ԻՊ-ը բավական անսպասելի և հուժկու հարված է հասցնում Բաշար ալ-Ասադի «ամրոցին». ասել է, թե՝ ծայրահեղական կառույցը ևս ամենայն լրջությամբ նախապատրաստվում է «վճռորոշ ճակատամարտին»:
Հաջորդ ուշագրավ իրողությունն այն է, որ ահաբեկչություններից հետո սիրական պաշտոնական աղբյուրները հայտարարել են՝ անվտանգության ծառայությունների կողմից Լաթակիայում ենթադրյալ մահապարտ-ահաբեկիչներից մեկին ձերբակալելու մասին, ում չէր հաջողվել իրագործել նախապես ծրագրված ահաբեկչությունը. նշվում է նաև, որ նշված անձը ոչ թե ԻՊ-ի անդամ է, այլ՝ նաև Արևմուտքի կողմից որպես սիրիական չափավոր ընդդիմության մաս կազմող «Ահրար ալ-Շամ» կազմակերպության ներկայացուցիչ:
Այս համատեքստում, կարելի է ենթադրել, որ՝ կամ վերոնշյալ ահաբեկչությունների կազմակերպման հարցում գործել են երկու առանձին կառույցներ, ինչի հավանականությունը բավական փոքր է, կամ այդ կառույցների միջև առկա է սերտ համագործակցություն, ինչը պետք է լուրջ ազդակ հանդիսանա Արևմուտքի համար, և վերջինը՝ հնարավոր է՝ «Ահրար ալ-Շամ-ԻՊ» ենթադրյալ համագործակցության հանգամանքը քարոզչական քայլ է սիրիական իշխանությունների կողմից՝ ընդդեմ առաջին կառույցի: Իսկ դրա նպատակը Սիրիայում գործող մի շարք հակակառավարական կառույցների ևս միջազգային ահաբեկչական կառույցների շարքում ներառումն ու դրանց դեմ գլոբալ հակաահաբեկչական պայքարի հրահրումն է:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34