ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Փոլադ Բյուլբյուլօղլուի նշանակումն անհանգստացնող է Հայաստանի համար, եւ եթե դա իրականանա, ապա կարող է ցավալի հետեւանքներ ունենա Հայաստանի եւ, առհասարակ, հայերի համար: Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի խոսքերով, այդ անձնավորության մոտ «արմենաֆոբիա» կա: «Դեռ Բաքվում աշխատելու տարիներին հայկական հուշարձանների ոչնչացման ուղղությամբ ոչ միայն կրավորական դիրք է ընդունել, այլեւ նախաձեռնող է եղել: Մասնավորապես, Նախիջեւանի հայկական հուշարձաների կոտորած էր կազմակերպվել: Բացի այդ, տասնմեկ տարի Մոսկվայում արտակարգ եւ լիազոր դեսպան լինելու տարիներին հանդես է եկել Արցախի խնդիրը զենքով լուծելու դիրքերից: Ընդ որում, խոսում էր ոչ միայն Արցախի մասին, այլեւ Հայաստան գալու նկրտումներ ուներ: Երբ փողոցի խուժանին չեն հակադարձում, նա լկտիանում է»:
Նրա դիտարկմամբ՝ ինը թեկնածուներից մեկը լինելով՝ նա գլխավոր քարտուղարի պաշտոնում մեծ շանսեր ունի, քանի որ մեծ փողեր են պտտվում:Նրա օգտին լոբբինգ է անում նաեւ ներկայիս գլխավոր քարտուղարը: «Գործող կանոնակարգի համաձայն՝ նա պետք չնշանակվեր, ռոտացիոն կարգով պետք է նշանակվեր որեւէ այլ աշխարհամասից, մինչդեռ հիմա մի շարք երկրներ նվազեցրել են իրենց բյուջեն, իսկ մուսուլմանական երկրները անդամավճարները ավելացրել են»:
Հայկական կողմից նամակներ են գրվել եւ բացատրվել է հետեւանքները, հիմա մնում է սպասել արձագանքին: Սակայն կարեւոր է, որ պետական մակարդակով քայլեր արվեն: «Ոտքի է պետք հանել դիվանագիտական կորպուսը , այնպիսի անձանց, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, կարող է դեր ունենալ նաեւ Վատիկանը»:
Մինչեւ ապրիլի վերջ պետք է ինը թեկնածուները ներկայացնեն իրենց ծրագրերը, թե ինչպես են պատկերացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությունը առաջիկա չորս տարիներին: Ընտրությունը կատարվելու է նոյեմբերին:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26