ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է դրամաշնորհային նոր ծրագրի մեկնարկը, որին հատկացվող բյուջեն կազմում է 1.5 մլն եվրո: Այն միտված է երկրում քաղհասարակության հզորացմանը, ինչպես նաև քաղհասարակության կազմակերպություններին այլընտրանքային աղբյուրներով ապահովելուն: ԵՄ պատվիրակությունը նախաձեռնել է երկու դրամաշնորհային ծրագիր, որոնք միասին հատկացվելիք գումարն է 4 մլն 400 հազար եվրո:
Պ. Սվիտալսկին մեծ հույսեր ունի, որ ծրագիրը հետաքրքրություն կառաջացնի քաղհասարակության զարգացման ուղղությամբ աշխատող հասարակական կազմակերպությունների շրջանում: Ծրագրի նպատակն է քաղհասարակության կարողությունները ամրապնդել և ամրագրել այն պարտավորությունները, որոնք առկա են ԵՄ-ՀՀ համագործակցության օրակարգում: Դեսպանը նշել է, որ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ջանքեր է գործադրելու տարբեր ոլորտների զարգացման ուղղությամբ: Նա շեշտել է, որ իրենց նպատակն է առաջ բերել կոնկրետ ծրագրեր, հանրային տարբեր նախաձեռնություններ՝ ուղղված ինչպես առողջության, առողջ ապրելակերպի, հասարակական տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպանության և այլ ոլորտներին: ԵՄ-ն փնտրում է նորարարական նախագծեր, որոնք կդարձնեն Հայաստանն ավելի առողջ, ապահով, մաքուր և ավելի կայուն:
Հայտամրցույթի հիմնական նպատակն է ֆինանսավորել քաղաքացիական հասարակության մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն քաղհասարակության դերի բարձրացմանը՝ խթանելով նաև ԵՄ-ՀՀ համագործակցությունը, ինչպես նաև ապահովելու բարեփոխումների մոնիթորինգ և հանրային հաշվետվողականության աճ այն ոլորտներում, որոնք ընդգրկում են ԵՄ-Հայաստան համաձայնագրերը: Այս հայտամրցույթը կլրացնի ներկայումս ԵՄ կողմից ֆինանսավորվող քաղհասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացմանն անմիջականորեն աջակցող ծրագրերի ցանկը 30 նոր դրամաշնորհների միջոցով:
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01