Մեր երկրի քաղաքական իրականության մեջ թերևս ամենաքայքայիչ կողմն եմ համարում որոշ քաղաքական գործիչների` «քաղաքականապես հայտնի» դառնալու ձգտումից գլուխը կորցնելը և ինքնամոռաց փորձ կատարելը` մասնակիցը դառնալու այն քաղաքական գործընթացներին, որոնցում երբևէ մասնակցություն կամ հետաքրքրություն չեն դրսևորել:
Մանրամասնեմ՝ «Ելք» կուսակցության ակտիվից Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով «երիտասարդ» ներուժը, փորձում է խցկվել իր համար հիմնովին անծանոթ մի ոլորտ: Այս մասին է վկայում առաջին հերթին` տվյալ կուսակցության կողմից քաղաքային խնդիրների հանդեպ բացարձակ անտեղյակ լինելը և բացառապես պոպուլիստական ելույթների միջոցով էլեկտորատ ձևավորելը:
Այո մեր քաղաքում կան բազմաթիվ խնդիրներ , որոնք երևանցիների համար տեսանելի են ոչ միայն նախընտրական փուլում իրենց «փրկիչ» համարող, երևանցի չհանդիսացող քաղաքական գրծիչներին, այլև ոլորտի պատասխանաու հանդիսացող անձանցից: Կարծում եմ, ներկայիս ժամանակահատվածում լրատվական դաշտը նույնպես հասել է այն մակարդակին, որ անկողմնակալ կերպով լուսաբանի Երևան քաղաքի հետ առնչվող ցանկացած խնդիր: Հետևաբար, Երևան քաղաքում առկա խնդիրների վերաբերյալ խորապես պատկերացում չունենալով հանդերձ` իրենք իրենց «մունիցիպալ» դաշտի տիտաններ վերագրած քաղաքական գործիչներին, խորհուրդ կտամ ավելի պատասխանատու և կառուցողական լինել իրենց կասկածելի ծրագրերում, և օգտագործելով հանդերձ չփչացնել ապագայի հանդեպ վառ պատկերացում ունեցող այն երիտասարդների պատկերացումները , որոնք հետագայում կարող են մեծ ձեռքբերումներ ունենալ տվյալ ոլորտում:
Սիրելի երևանցիներ դուք ինքներդ եք վկաները մեր քաղաքում առկա խնդիրներին , ինչպես նաև ձեռքբերումներին , որոնց մասին շատ հաճախ լռում են սեփական շահը հետապնդող անձինք: Պետք է հասկանալ որ շատ խնդիրներ ակնթարթային լուծումներ չեն կարող ստանալ, ժամանակի ընթացքում աստիճանաբար կհասնենք մեզ համար սպասելի վերջնական արդյունքին` չմոռանալով ետադարձ հայացք նետել և տեսնել այն զգալի ձեռքբերուները , որոնց միջոցող կարողացել ենք մեր քաղաքը առավել գեղեցիկ և գրավիչ դարձնել` ինչպես երևանցիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:
Հ.Գ. «Թևերը քշտելը» չի կարող խելացի և ծրագրային մոտեցումներ ցուցաբերող մարդու ստրատեգիա հանդիսանալ , իսկ խոստումները ամենաքիչը կասկածելի են` այն դեպքում, երբ դրանք ոլորտի հետ որևէ առնչություն չունեցող անձերից ես լսում:
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34