Բուլղարիայում պատանի և երիտասարդ սուսերամարտիկները մասնակցեցին աշխարհի առաջնությանը:
Երիտասարդ խոցասուսերակիրների պայքարում Էմմա Պողոսովան գրանցեց անկախ Հայաստանի լավագույն արդյունքը` հայտնվելով ուժեղագույն ութնյակում:
Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և հավաքականի մարզիչ Արտաշես Մադոյանն ամփոփեց հայ մարզիկների ելույթները.
«Էմմա Պողոսովան շատ բարձր արդյունք գրանցեց: Նա 154 մասնակիցների պայքարում հասավ քառորդ եզրափակիչ: Սա աննախադեպ արդյունք է անկախ Հայաստանի պատմության մեջ: Մրցավայրում զարմացած էին, բոլորը շնորհավորում էին եւ խոսում մեր արդյունքի մասին:
Էմմայի ամենակարևոր մենամարտն ամերիկացի սուսերամարտիկի հետ էր, որը նրանց հավաքականի առաջատարն է: Շատ դժվար պայքարում նա մեկ միավորի առավելությամբ հաղթեց (15:14): Մյուս մրցակիցներին ևս մեր սուսերամարտիկը հաղթել է մեկ խոցումի առավելությամբ:
Պողոսովան բրոնզե մեդալի համար պայքարում մրցեց ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցչի հետ, բայց արդեն փոքր ինչ հոգնած էր և պարտվեց իրենից ավելի փորձառու մրցակցին»,- մարզչի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ինչ վերաբերում է մեր մյուս մարզիկներին` Արտաշես Մադոյանը նրանց ելույթները բավարար համարեց.
«Պատանիները վատ հանդես չեկան, բավարար եմ գնահատում: Երիտասարդներ Մայքլ Հովհաննիսյանից և Էդուարդ Օվիկյանից ավելին էի ակնկալում: Նրանք կարող էին և պատրաստ էին ավելի լավ արդյունք գրանցել: Մեր սուսերամարտիկները միջազգային փորձի պակաս ունեն: Նրանք տարեկան մասնակցում են մեկ կամ երկու միջազգային մրցաշարի: Իսկ բարձրակարգ սուսերամարտիկները 20-25 մրցում են ունենում:
Ցավալի է, որ մեր ներքին առաջնությունը թույլ է, մրցակցություն չկա: Դա խանգարում է մարզաձևի զարգացմանը: Սակայն, ուրախությամբ նշեմ, որ վերջին տարիներին սուսերամարտիկների աճ է գրանցվել»,-ասաց Արտաշես Մադոյանը:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը տեղեկացրեց, որ երիտասարդների հավաքականը մի քանի օրից Մինսկում կմասնակցի Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44