Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են 2014-2017 թթ. ԱՄՀ հետ Հայաստանի Հանրապետության ծրագրի ամփոփիչ ստուգման արդյունքները՝ անդրադառնալով Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին և տնտեսության զարգացման միտումներին, գործարար միջավայրի բարելավմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցերի:
Հոսեյն Սամիեին նշել է, որ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեության վերաբերյալ ստացել են դրական ազդակներ և դրանցից մեկը վերաբերում է հարկային ու մաքսային ոլորտում կատարված փոփոխություններին՝ ստվերը կրճատելու, վարչարարությունը բարելավելու ուղղությամբ: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի խոսքով, ստվերի դեմ ավելի արդյունավետ պայքարելու գործում անհրաժեշտ է շարունակել ջանքերը հարկային ցանցն ընդլայնելու ուղղությամբ: «Կարևորում ենք օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման հարցը և ուրախ ենք, որ այդ ուղղությամբ քայլեր արդեն իսկ կառավարության կողմից իրականացվում են: Հանդիպել ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչների հետ և հաճելի էր տեսնել, որ ակտիվ քայլեր են ձեռնարկվում նաև գործարար միջավայրը բարելավելու, նոր ներդրումների ներգրավմանը նպաստելու ուղղությամբ»,- ասել է Հոսեյն Սամիեն:
Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ փոխգործակցությունը, շնորհակալություն հայտնել մինչ այժմ ցուցաբերված աջակցության համար և անդրադարձել կառավարության հետագա ծրագրերին: Կարեն Կարապետյանը նշել է, որ հարկային ու մաքսային ոլորտում սկսվելու է բարեփոխումների երկրորդ փուլը և այդ հարցում կառավարությունը լինելու է հետևողական: «Բացի այն, որ ունենք սեփական եկամուտների քանակական աճ, այդ ուղղությամբ արձանագրել ենք նաև որակական փոփոխություն՝ ստվերն է բերվում հարկային դաշտ, հրաժարվել ենք կանխավճարներից, ավելին, այն կառույցները, որոնք ունեին երկարատև կանխավճար, այսօր աստիճանաբար մաշեցնում ենք այն: ԱԱՀ-ի վերադաձի հետ կապված ևս ընդունվել են մի շարք որոշումներ, կրճատվել է վերադարձի ժամանակահատվածը և այլն: Հարկային դաշտն ընդլայնելը, ՊԵԿ համակարգում արդար սկզբունքների ներդրումը մեր նպատակն է: Վճռական ենք ու վստահ, որ հասնելու ենք մեր նպատակին»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը: Նշելով, որ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում օտարերկրյա ներդրումների ներգրավմանը՝ վարչապետն ավելացրել է, որ այդ ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր: Կարեն Կարապետյանը շեշտել է, որ գործադիրը հետևողական է նաև 2017 թվականի պետական բյուջեի կատարողականին և դրանում նախանշված ցուցանիշների պահպանմանը: Անդրադառնալով կառավարության՝ հարկային եկամուտները և դրան համապատասխան կապիտալ ծախսերը 2017 թվականին 50 միլիարդ դրամով ավելացնելու քայլին, վարչապետն ընդգծել է, որ հասկանում են ՊԵԿ-ի առջև դրված ծանր նշաձողը և ավելացրել, որ այդ որոշումը հաշվարկված է: «Մենք շատ լավ գնահատում ենք այսօրվա վիճակը և տրամադրված ենք բարեփոխումներ իրականացնել բոլոր ոլորտներում, քանի որ ունենք արդյունավետության դեֆիցիտ: Մոտ ժամանակներս մշակելու ենք Հայաստանի զարգացման հնգամյա ծրագիրը, որտեղ ևս ցանկանում ենք նախանշել համարձակ հայտնիշեր»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Հոսեին Սամիեին ողջունել է ՀՀ կառավարության՝ բարեփոխումներ իրականացնելու վճռականությունը և ընդգծել, որ ԱՄՀ-ն պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն դրանց իրականացմանը:
16:00
13:28
13:03
22:22
21:21
18:42
18:11
17:48
17:33
14:49
14:27
14:02
13:45
13:19
13:03
12:44
12:17
12:09
11:48
11:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47