Ամերիկացի փոփաստղ Քեթի Փերին թողարկել է կանանց կոշիկների դեբյուտային հավաքածուն: Շուրջ 40 զույգ կոշիկների թվում լրագրողների ուշադրությունը հատկապես գրավել են «Հիլարի» անվանմամբ վարդագույն կոշիկները:
Երգչուհին չի թաքցնում, որ իր հավաքածուի այդ մասը նվիրել է նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնին, որն անցյալ տարի Դեմոկրատական կուսակցությունից իր թեկնածությունն էր առաջադրել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար եւ ընտրություններում զիջել հանրապետական Դոնալդ Թրամփին:
Կոշիկները դասական ոճով են՝ սուր լեզվակ, չափավոր ոտնաթումբ եւ քառակուսի կրունկներ: Կոշիկի այդ զույգը փորձելու իրավունքը, բնականաբար, տրվել էր Հիլարի Քլինթոնին: Նա դա արել է կանանց՝ թվով ութերորդ համաշխարհային գագաթնաժողովում, որը Նյու Յորքում անցկացվել է անցած շաբաթ: Փերին իր կողմից այդ մասին պատմել է Twitter-ի եւ Instagram-ի իր էջերում:
Այդ կոշիկը ներկայում առաջարկվում է 139 դոլարով: Հավաքածուի հեղինակը գնորդների ակտիվությունը խթանելու նպատակով ժամանակավոր զեղչ է հայտարարել:
Քեթի Փերին Քլինթոնի համոզված կողմնակիցն է: Երգչուհին քանիցս բարեգործական համերգներ է տվել հաջակցություն նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածուի:
Քեթի Փերին, Forbes հանդեսի վարկածով, աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիների առաջին տասնյակում է: Հանդեսի վարկանիշն անցյալ տարվա նոյեմբերին գլխավորել է երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որը 170 մլն դոլար է վաստակել 12 ամսվա ընթացքում:
Փերին (41 մլն դոլար) այդ ցուցանիշով զիջել է բրիտանուհի Ադելին (80,5 մլն դոլար), Մադոննային (76,5 մլն դոլար), ամերիկուհիներ Ռիհաննային (75 մլն դոլար) եւ Բեյոնսեին (54 մլն դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը:
19:56
19:54
19:19
19:03
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
13:21
13:14
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15