ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը միջոցառումներ է իրականացրել 2017 թվականից սկսած մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցումն ապահովելու և ամբողջովին սպանդանոցային մորթի անցնելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը նշ եց, որ պատրաստվել է դրա համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթը, տարբեր ձևաչափերով հանդիպումներ և քննարկումներ են կազմակերպվել թե´ սպանդանոցների սեփականատերերի, թե´ իրացման ցանցերի ներկայացուցիչների և թե գնման գործընթացը կազմակերպողների միջև:
Պետական գնումների գործընթացին մասնակից 800 մատակարարների արդեն ծանուցումներ է ուղարկվել այս փոփոխության վերաբերյալ. տեղեկացվել է, որ պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերումը պարտադիր է արդեն 2017 թվականի մայիսի 1-ից: Կարապետյանի խոսքով` ՍԱՊԾ-ի կողմից մսի իրացման շղթայի բոլոր օղակներում իրականացվում է վերահսկողություն:
«Մասնավորապես, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի և մսեղիքի դրոշմման պահանջի կիրառման նկատմամբ: Սա խիստ կարևոր է, քանի որ ձևավորվում են լուրջ նախադրյալներ այս ոլորտում իրավիճակն էականորեն փոխելու և դրական լուծումներ ապահովվելու համար: Այս քայլն էականորեն կնվազեցնի ամենառիսկային ոլորտներից մեկի՝ մսի իրացման շուկայում առկա խնդիրները՝ սպառողներին երաշխավորելով անհամեմատ անվտանգ և որակով միս»,- ասաց Կարապետյանը:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55