Ֆրանսիայի հայ համայնքը նախագահական ընտրություններում որևէ թեկնածուի սատարելու որոշում չունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը:
«Հայ համայնքը որևէ թեկնածուի չի պաշտպանելու: Յուրաքանչյուրն իր ցանկությամբ քվեարկելու է այն թեկնածուի օգտին, որին ցանկանում է: Համայնքի խորհուրդն այն նույն մոտեցումն է ցուցաբերում, ինչպես նախկինում: Հայ համայնքում կան բազմաթիվ միություններ կուսակցություններ, ամեն մեկն ինքը կորոշի ում օգտին ձայն տա: Ի դեպ, նույն մոտեցումը կա նաև հրեաների, հույների և այլ ազգերի համայնքներում»,- ասել է Հարութ Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է Դաշնակցության դիրքորոշմանը, ապա Հարութ Մարտիրոսյանը նշել է, որ կուսակցությունն առաջին փուլում որևէ թեկնածուի չի սատարելու: Դաշնակցությունը կսպասի երկրորդ փուլին, երբ պարզ կդառնա, թե առաջադրված որ գործիչներն են հաղթահարել անցողիկ շեմը:
Անդրադառնալով նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների քարոզարշավին, դրանում հայկական հարցերի շեշտադրմանը` Հարութ Մարտիրոսյանը նշել է, որ առանձնապես նոր շեշտադրումներ չկան:
«Հայերի հետ կապված շեշտադրումները շատ քիչ են: Կարծես, թե նախագահական ընտրությունների թեկնածուներն այլ հարցերի վրա են շեշտադրումներ կատարում: Բայց, ընդհանուր առմամբ, բոլոր թեկնածուներն էլ դրական են տրամադրված հայերի նկատմամբ և նշում են, որ կաշխատեն շարունակել այն գործը, քաղաքականությունը, որը կար մինչև այժմ»,- ասել է նա:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է ապրիլի 23-ին: Նախագահի աթոռի համար պայքարում է 11 թեկնածու: Հարութ Մարտիրոսյանը նշել է, որ մի քանի թեկնածուներ ունեն հնարավորություն հաղթահարելու անցողիկ շեմը և հայտնվելու երկրորդ փուլում, մասնավորապես, Ֆրանսուա Ֆիյոնը, Բենուա Ամոնը, Էմանուել Մակրոնը, Մարին Լե Պենը:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին:
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16