Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերլին Սարգիսյան) անթույլատրելի է համարել ցեղասպանության կրկնությունը: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Հիտլերն ասում էր` եթե նրանք չեն հիշում հայերին, նրանք չեն հիշի հրեաներին: Մենք չենք կարող թույլ տալ, որ սա պատահի մարդկանց մեկ այլ խմբի հետ: Ես խոստանում եմ պահել խոստումը»,-նշել է Շերը:
Ավելի վաղ նրա գրառում էր կատարել Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի դիտումից անմիջապես հետո` նշելով.
«Այս գիշեր ես տեսա «Խոստումը» ֆիլմը: Դա ճշմարիտ պատմություն է այն մասին, թե ինչպես 1915 թվականին թուրքերը կոտորեցին 1.5 միլիոն հայերի: Էրդողան փաշա… Այլևս երբեք»: Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահիրխոստումը (#keepthepromise) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, Քիմ Քարդաշյանը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Ռայան Գոսլինգը, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը, բասկետբոլիստ Լուոլ Դենգը և այլոք: «Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:
Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի:
Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև:
Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
13:21
13:14
12:53
12:42
12:22
12:07
11:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15