ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին էր դիմել «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ ընկերությունը, տեղեկացնելով, որ ՌԴ տարածքում իր արտադրանքը իրացնելիս բախվել է որոշակի խոչընդոտների: Մասնավորապես, ծխախոտի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Ֆիլիպ Մորիս Բրեդս Սարլ» ընկերությունը Ռուսաստանում որոշակի արգելքներ է ստեղծել «Գրանդ Տոբակո» ընկերության համար: Համաձայնության գալով մի շարք խոշոր սուպերմարկետների հետ, փորձել էր խոչըդոտել վերջինիս արտադրանքի իրացմանը:
Ըստ «Ֆիլիպ Մորիս Բրեդս Սարլ» ընկերության, «Գրանդ Տոբակոյի» «Ararat» անվանումով սիգարետները շփոթության աստիճանի նման են «Marlboro» ապրանքանիշին, ինչի հետ կապված էլ ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջելով արգելել հայկական այդ արտադրանքի իրացումը Ռուսաստանում:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը, մանրամասն
ուսումնասիրելով խնդիրը, հանգել է այն եզրակացության, որ նշված ապրանքային նշանների միջև շփոթություն առկա չէ:
Քանի որ խնդիրը առաջացել է ՌԴ տարածքում, ապա Հանձնաժողովը, Ռուսաստանի գործընկերների հետ ակտիվ համագործակցության շնորհիվ, նրանց ևս ներգրավվել է խնդրի կարգավորման և հայկական արտադրողի շահերի պաշտպանության գործում: ՌԴ հակամենաշնորհային ծառայության և ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված համատեղ ուսումնասիրություններով ևս ամրագրվեց, որ «Գրանդ Տոբակոն» օրենսդրական որևէ խախտում չի կատարել, գործել է բարեխիղճ և արդար մրցակցային կանոններով:
Մարտի 31-ին կայացված որոշմամբ, Մոսկվայի արբիտրաժային դատարանը ամբողջովին մերժել է «Ֆիլիպ Մորիս»-ի հայցը, հաստատելով, որ «Գրանդ Տոբակոյի» գործողությունների մեջ որևէ հակամրցակցային տարր չկա: Դատարանն ամրագրել է, որ երկու ընկերությունների արտադրանքը չի կարող համարել շփոթության աստիճան նման, քանի որ բոլոր հատկանիշներով դրանք միամյանցից էականորեն տարբեր են:
Մոսկվայի արբիտրաժային դատարանի կողմից կայացված որոշումը աննախադեպ է նախ այն պատճառով, որ ՀՀ մրցակցային մարմնի և տնտեսվարողի համագործակցության արդյունքում հնարավոր եղավ հասնել հայկական խոշոր արտադրողի շահերի պաշտպանությանը արտերկրում: Բացի այդ, այս որոշումը կարող է դրական նախադեպ լինել արտահանմամբ զբաղվող բոլոր այն տնտեսվարողների համար, ովքեր ԵԱՏՄ անդամ երկրներում բախվում են մրցակցային խնդիրների: ՏՄՊՊՀ-ը կարևորում է բարեխիղճ տնտեսվարողների իրավական պաշտպանվածության խնդիրը, որպեսզի վերջիններս կարողանան անարգել արտահանել և իրացնել իրենց արտադրանքը:
ՀՀ ՏՄՊՊՀ
15:18
14:55
14:36
14:26
14:14
13:56
13:45
13:24
13:04
12:58
12:49
12:25
12:09
12:02
11:42
11:38
11:16
11:02
10:45
10:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44