2016թ.-ի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել է 5113 դիմում-բողոք, որոնցից 1072-ը եղել է գրավոր։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով ներկայացնում էր «2016թ-ի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը։
Դիմում-բողոքներից 2590-ը Երևանից է ստացվել, Շիրակից՝ 247-ը, Լոռու մարզից՝ 224-ը,177-ը՝ Արմավիրից, 171-ը՝ Գեղարքունից,165-ը՝ Կոտայքից, 120-ը՝ Արարատից, 65-ը՝ Սյունիքից, 57-ը՝ Տավուշից, 42-ը՝ Արագածոտնից, 21-ը՝ Վայոց ձորի մարզից։
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ դիմում բողոքների մեծ մասը վերաբերել է ոստիկանության, քրեակատարողական հիմնարկների, Պաշտպանության նախարարության, դատական համակարգի գործունեությանը։ Ըստ նրա՝ ներկայացված հաղորդման մեջ կարմիր թելի նման անցնում են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները՝ բերման ենթարկվելուց մինչև կալանավորում։
«Կալանքների բավարարման բավականին բարձր շեմ է գործում ՀՀ-ում, միջնորդությունների թվի 90-ից ավելի դեպքերում բավարարվում է, կալանքը բացառիկ դեպքերում, այն էլ որպես վերջին միջոց կիրառելու պրակտիկա չունենք»,-շեշտեց պաշտպանը։
Նա ընդգծեց, որ Քրեական օրենսգրքում անհրաժեշտ է հրատապ փոփոխություններ կատարել, պետք է այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվեն, բերման ենթարկեն կոնկրետ հիմնավորմամբ։
Մարդու իրավունքների պաշտպանը նաև ընդգծեց, որ դատախազության վերահսկողությունը՝ բերման ենթարկելու, ձերբակալելու և այլ գործողությունների մասով արդյունավետ չէ։
Արման Թաթոյանը նաև ասաց, որ մտահոգիչ մի շարք խախտումներ կան նաև ՔԿՀ-ներում, հոգեբուժարաններում։
ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ առաջիկայում զեկույց է հրապարակվելու նաև 2016թ-ի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ զեկույցում քարտեզներով ներկայացված են այն վայրերը, որտեղ ոստիկանները բռնություն են կիրառել ԶԼՄ ներկայացուցիչների և ակտիվիստների նկատմամբ: Արման Թաթոյանը նշեց, որ զեկույցի համար հիմք են ծառայել նաև մի շարք հրապարակումներ ու սոցցանցային գրառումներ:
Նա ընդգծեց, որ զեկույցում հստակ քննադատվում է լրագրողներին բերման ենթարկելու պրակտիկան, երբ փորձ է արվում քրգործով վարույթի ընթացքում լրագրողին դարձնել վկա։
«Առանձին գլուխներով անդրադարձ է կատարվում ոստիկանների կողմից հավաքի մասնակիցների իրավունքների խախտմանը, հատուկ միջոցների կիրառմանը՝ օրենքի խախտմամբ»,-շեշտեց նա։
Պաշտպանը նշեց, որ անթույլատրելի են համարում նաև սպանված ոստիկանների օրինակով հասարակության շրջանում ատելության քարոզը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26