ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում ապրիլի 12-ին տեղի է ունեցել «Ок Армения» խորագրով Հայաստանի պատմությանը, ավանդույթներին և զբոսաշրջությանը նվիրված միջոցառում-շնորհանդեսը՝ ուղղված Հայաստանի և Ռուսաստանի զբոսաշրջային ոլորտի առանցքային դերակատարների միջև կապերի ամրապնդմանն ու համատեղ նոր նախաձեռնությունների իրականացմանը։
Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից:
Շնորհանդեսին մասնակցել են հարյուրից ավելի ռուսաստանյան և հայաստանյան առաջատար օպերատորների, հյուրանոցային համալիրների, զբոսաշրջային տեղեկատվական գործակալությունների, ինչպես նաև հայկական ապրանքատեսակներ արտադրող տասնյակ ընկերությունների և ՌԴ առաջատար ավիափոխադրողների ներկայացուցիչներ։
Միջոցառման բացմանն իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ընդգծել է զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի շահագրգիռ մարմինների, այդ թվում նաև՝ մասնավոր դերակատարների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ կարևորելով նաև տեղեկատվական դաշտում նոր նախաձեռնությունների իրականացումը։
«Անշուշտ, մենք հետաքրքրված ենք Հայաստանի և Ռուսաստանի միջև զբոսաշրջության կապերի խորացմամբ, մեր առօրյա գործունեությունն ուղղված է նաև այս ոլորտին։ Սա հրաշալի հնարավորություն է՝ նպաստելու ռուսաստանցիների շրջանում մեր երկրի հեղինակության էլ ավելի բարձրացմանը։ Ողջունում եմ այս նախաձեռնությունն ու հրավիրում համագործակցության», - նշեց Վարդան Տողանյանը։
Շնորհանդեսին ելույթով հանդես է եկել նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարության Զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահ Զարﬕնե Զեյթունցյանը՝ նշելով, որ Հայաստանում զբոսաշրջային հոսքերի թվով Ռուսաստանն առաջին տեղում է։
Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև հրապարակախոս Էդուարդ Անանյանը և կորպորատիվ զբոսաշրջության ոլորտի փորձագետ, միջոցառման համակազմակերպիչ Գայանե Քոչարյանը։
«Այս նախաձեռնության շնորհիվ զբոսաշրջության ոլորտի ռուսաստանյան խոշորագույն դերակատարները հնարավորություն ստացան ծանոթանալու միմյանց հետ՝ մատնանշելով առավել սերտ համագործակցության ուղիներ», - նշել է փորձագետը։
Շնորհանդեսին հայաստանյան «Ակտիտուր» գործակալության ներկայացուցիչներն անցկացրեցին վիրտուալ ճանապարհորդություն դեպի Հայաստան՝ խոսելով նաև երկրում կորպորատիվ տուրիզմի կազմակերպման հնարավորությունների մասին։
«Ок Армения»-ի շրջանակներում ռուսաստանաբնակ հայտնի հայազգի ռեստորատոր Գայանե Բրեիովան անցկացրել է խոհարարական վարպետության դաս, տեղի է ունեցել հայկական ուտեստների հյուրասիրություն, ինչպես նաև ներկայացվել է մայիսի 7-ին Ծաղկաձորում կայանալիք Հայկական կոնյակի փառատոնը (ArmCognFest)։
Միջոցառման ավարտին անցկացվել է նաև դեպի Հայաստան ուղևորատոմսերի և հանգստավայրերի զբոսաշրջային փաթեթների խաղարկություն։
Կարևորագույն արդյունքներից է եղել նաև այն, որ հարյուրից ավելի այցելուների հետաքրքրվածության արդյունքում ձեռք են բերվել աննախադեպ թվով գործնական պայմանավորվածություններ։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26