Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի քարոզչական շտապի պատասխանատու Արմեն Աշոտյանը լսել է «Ելք»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ Երևանին նվիրված երգը: Այսօր լրագրողների հետ զրույցում Աշոտյանը նշեց, որ թեև երգեցողության մասնագետ չէ, սակայն ֆալշերը նկատել է:
Հարցին՝ հաշվի առնելով Արմեն Աշոտյանի՝ երգ գրելու կարողությունը, հնարավո՞ր է, որ երգ գրի Ն. Փաշինյանի համար, Աշոտյանը պատասխանեց. «Ազգային ժողովում մենք հնարավորություն կունենանք և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ այլ քաղաքական գործիչների հետ համատեղ գործունեության։ Եթե կարիքը լինի նաև երաժշտական փաթեթավորման, ես կգտնեմ մարդկանց, ում կարող եմ փոխանցել իմ էմոցիաները»:
ՀՀԿ փոխնախագահն անդրադարձավ նաև քաղաքական հարցերի: Սակայն նա մանրամասներ չներկայացրեց նոր խորհրդանում ԱԺ նախագահի և փոխնախագահի վերաբերյալ հարցերին ի պատասխան, հորդորեց լսել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ունեցած երեկվա ելույթը:
Արմեն Աշոտյանն, անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիային և բանակցություններին, շեշտեց, թե քաղաքական կոնսուլտացիաները շարունակվում են, աշխատանքային գործընթաց է, և մանրամասները պատշաճ կերպով կտեղեկացվեն:
Հարցին՝ «ասում են, որ Դաշնակների ախորժակը մեծացել է», Աշոտյանը կատակով պատասխանեց. «Թեպետ ես բժիշկ եմ, միևնույն է, քաղաքական ուժերի ախորժակի չափման աստիճանը չգիտեմ: Բայց բարձր ախորժակը առողջության նշան է»:
Վերջինս նկատեց, որ քաղաքական կոալիցիա կազմելու որոշման հիմքում լինում են համատեղ ծրագրերը, ինչը ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի մասով եղել է, օրինակ՝ Սահմանադրական փոփոխությունները:
«ՀՀԿ- ՀՅԴ առկա համագործակցությունը չի եղել Սահմանադրական պահանջ, քաղաքական է եղել: Բայց հիմա մի կարևոր հանգամանք կա՝ նոր Սահմանադրությամբ մի շարք կարևորագույն օրենքներ պետք է ընդունվեն երեք հինգերորդով, այսինքն՝ 60 տոկոս ձայնով»:
Դիտարկմանը՝ ստացվում է, որ ՀՀԿ-ին խորհրդարանում կարևորագույն օրենքներն անցկացնելու համար «բուկսիր» է հարկավոր, Արմեն Աշոտյանն արձագանքեց. «Փոքրը չի կարող մեծի համար բուկսիր լինել: Սակայն կա քաղաքական ընդհանուր տեսլականի հարց, որ կառուցված է ընդհանուր մոտեցումների վրա, սակայն որոշ դեպքերում առկա է նաև քվեարկության խնդիրը»:
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի վերջնական գործընթացների համար Աշոտյանը ժամկետներ չնշեց՝ պատճառաբանելով, թե շատ բան կախված է նոր ԱԺ-ի առաջին նիստից, Կառավարության հրաժարականից և այլն:
Նրա խոսքով՝ ՀՅԴ-ի հետ բանակցությունները տանում են ՀՀԿ գործադիր մարմնի անդամները:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26