3,2 մլրդ ԱՄՆ դոլար ներդրումը մի քանի տարվա ծրագիր է, սակայն այս տարի նախատեսվում է 850 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում կատարել, որոնց ֆինանսական աղբյուրները և իրականացնողերը հստակ են, ներդրումներն արդեն իսկ իրականացվում են:
Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Հարցին, թե որ ոլորտներում են ներդրումներ արվելու, Սուրեն Կարայանն ասաց. «Հիմնական ներդրումները կիրականացվեն էներգետիկայի ոլորտում, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության, դեղագործության և սննդի վերամշակման ոլորտներում»:
Հարցին, թե ինչ աղբյուրներից են լինելու ներդրումները, Կարայանն ասաց, որ ստեղծվել է Հայաստանի ներդրողների ակումբ, այսօր էլ Կառավարությունը հավանություն տվեց այդ հուշագրին, որն ակումբը կստորագրի կառավարության հետ. «Կառավարության կողմից առաջնահերթ համարվող ծրագրերում 300 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ կկատարվեն: Դրանք հիմնականում էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներն են»:
Հարցին, թե ներդրողները հայազգի՞ են, Սուրեն Կարայանն ասաց, որ կան հայազգի, հայաստանցի և այլազգի ներդրողներ:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ նախարարը բանակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ՝ նրա խոստացած 15 միլիարդ դոլարի ներդրումները ՀՀ բերելու համար, Կարայանը նշեց, որ ներդրումներ բերելու հարցով պատրաստ է բանակցել բոլորի հետ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26