Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը շնորհավորել է Թուրքիայի հայոց պատրիարքության տեղապահ Գերաշնորհ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին՝ Զատկի տոնի առթիվ:
Շնորհավորանքում ասվում է.
«Մեր Տիրոջ Սուրբ Հարության հրաշափառ տոնի առթիվ հոգենորոգ ուրախությամբ եղբայրական մեր շնորհավորանքն ու ջերմ բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ, գերաշնորհ, հոգեշնորհ եւ արժանապատիվ հայրերին եւ Թուրքիո սիրեցյալ ու բարեպաշտ հայ ժողովրդին:
Ցանկանում ենք, որ Հարության կենարար լույսով պսակվեն Ձեր` ազգային, եկեղեցական արդար ու բարի գործերը:
Առ Աստված աղոթքով հայցում ենք, որ Տերը օրհնի ու պահպանի մեր Սուրբ Եկեղեցին ու հավատավոր ժողովրդին, միաբան սիրով ու կայուն խաղաղության մեջ անխռով պահի ազգս հայոց, փրկի եւ ազատի ամենայն փորձությունից, իմաստությամբ առաջնորդի մեզ` հոգեւոր եւ աշխարհիկ առաջնորդներիս`
անձնվիրաբար ծառայելու մեր բազմաչարչար ժողովրդին:
Սուրբ Հարության շնորհաբեր Ավետիսը թող հավետ առաջնորդի բոլորիս, եւ հավիտենական կյանքի հանդեպ հույսն ու հավատքը երբեք չլքեն մեզ:
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:
Նշենք, որ այս շնորհավորանքը, որոշակի առումով նաեւ ցուցադրական բնույթ է կրում, քանի որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը չի պատրաստվում զիջել տեղապահի աթոռը արքեպիսկոպոս Բեկչյանին, թեեւ վերջինս օրինական կարգով ընտրվել է տեղապահ: Այս հարցում Արամ Աթեշյանին պաշտպանում են Թուրքիայի իշխանությունները:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26