Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության օպերլիազորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Այսպես, հիշյալ գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով` Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի տեսախցիկները կոտրելու դեպքի վերաբերյալ նույն գյուղի բնակիչ Ժորա Ն.-ի ահազանգով վերջինիս բնակարան են այցելել ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի երեք աշխատակիցներ` դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: Սակայն Ժորա Ն.-ն, ով գտնվել է ալկոհոլ օգտագործած` ոչ սթափ վիճակում, հրաժարվել է բացատրություն տալուց, չի ենթարկվել ոստիկանների պահանջներին, վեճի է բռնվել և բռնություն գործադրել նրանց նկատմամբ, որի հետևանքով Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Վարդան Թ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել: Ժորա Ն.-ն ձերբակալվել է:
Միջադեպից հետո Ժորա Ն.-ն, ինչպես նաև նրա կինն ու որդին ցուցմունքներ են տվել այն մասին, որ վիճաբանության նախաձեռնողը եղել է ոստիկանության օպերլիազոր Վարդան Թ.-ն, ով առաջինն է վիրավորել և հարվածներ հասցրել Ժորա Ն.-ին, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել:
Այսպիսով, քրեական գործով օբյեկտիվ նախաքննության իրականացումն ապահովելու նպատակով, ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինականուժի մեջ մտած դատավճռով:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26