Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադն արհամարհել է իսլամական հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդի խորհուրդը և գրանցվել որպես երկրի նախագահի թեկնածու: Կոշտ քաղաքականության կողմնակցի թեկնածությունը դեռ պետք է հաստատվի իշխանության կողմից, այնուամենայնիվ, մրցապայքարում նրա ներառվելը կարող է գլխիվայր շրջել քաղաքականությունը 80 միլիոն բնակչությամբ երկրում և ազդել համաշխարհային քաղաքականության վրա, գրում է NBC News լրատվական ցանցը՝ ներկայացնելով, թե ինչու է նրա գրանցումը կարևոր:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր անունը գրանցել է մայիսին կայանալիք նախագահական ընտրությունների մասնակիցների ցանկում:
Ահմադինեժադի որոշումն ուղղակիորեն հակառակվում է սեպտեմբերին այաթոլլահ Ալի Խամենեի խորհրդին, ում պատկանում է վերջին խոսքը պետական հարցերում: Չնայած Ահմադինեժադն այդ հրահանգն անվանել է «միայն խորհուրդ», նրա որոշումը մարտահրավեր է նետում Խամենեիի իշխանությանը: 2009 թվականին Ահմադինեժադի վերընտրվելը զանգվածային ներքին խռովությունների պատճառ դարձավ, այժմ քաղաքական բեմ վերադարձը կարող է վերաբացել վերքերը:
Պարսից ծոցի սուննի արաբական երկրները չափազանց կասկածամիտ են Իրանի հարցում, առավել ևս աշխարհի գերտերությունների հետ միջուկային համաձայնագրի ձեռքբերումից հետո: Նրանք տեսնում են Իրանի ազդեցությունը Եմենում շիա ապաստամբների վրա, որոնց դեմ ռազմական արշավը ղեկավարում է Սաուդյան Արաբիան, ինչպես նաև՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին ուղղված Իրանի աջակցությունը: Իսրայելը վճռականորեն դեմ է Ահմադինեժադին, որը կասկածի է ենթարկել Հոլոքոստի մասշտաբները և կոչ է արել ոչնչացնել Իսրայելը՝ Իրանի միջուկային ծրագրերի ընդլայնման ֆոնին:
Ահմադինեժադի վերադարձն Իրանի նախագահությանը կարող է պատճառ դառնալ, որ Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, վերանայի չափավոր հայացքների տեր Հասան Ռոուհանիի նախագահության ժամանակ կնքված միջուկային համաձայնագիրը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն այդ համաձայնագրի խիստ քննադատներից է, կարող է խզել այն, հատկապես եթե ընտրվի Ահմադինեժադի նման կոշտ քաղաքականության աջակիցը:
Ահմադինեժադի թեկնածությունը դեռևս պետք է հաստատի Սահմանադրության պահապանների խորհուրդը, որպեսզի նա կարողանա պայքարի մեջ մտնել մայիսի 19-ի ընտրությունների համար: Անգամ եթե նրա թեկնածությունը կանաչ լույս ստանա, պարզ չէ, թե արդյոք նա ունի բավականաչափ ժողովրդական աջակցություն հաղթանակի հասնելու համար: Ահմադինեժադը չափազանց հակասական կերպար է մնում՝ անգամ կոշտ քաղաքականության աջակիցների շրջանում, և ընտրությունների համար գրանցվելու նրա որոշումը կարող է «արդիական մնալու» քաղաքական հնարք լինել:
Իրանը խոշոր ուժ է մնում Միջին Արևելքում և աջակցում է շիա ուժերին, որոնք Իրաքում կռվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այն սովորաբար լարված միջադեպեր է ունենում Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում ամերիկյան նավատորմի հետ: Ահմադինեժադի նախագահությունը կարող է բորբոքել այդ լարվածությունը՝ մեծացնելով երկրի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի ռազմական հարվածի հավանականությունը: Քվեաթերթիկում նրա անվան հայտնվելը կարող է խռովություններ առաջացնել և այլ խնդիրներ հրահրել Իրանի իշխանությունների համար, գրում է լրատվամիջոցը։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55