ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 13-ին ընդունել է Նորվեգիայի Թագավորությունից Հայաստան ժամանած «Լիդերհորն» երգչախմբի անդամներին: Նշենք, որ խումբը Հայաստան է եկել հարգելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և հայերին հաղորդակից դարձնելու նորվեգական հոգևոր երաժշտությանը: Նրանք նախորդ օրն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Ողջունելով հյուրերի այցը մեր երկիր՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարևորել է երգչախմբի՝ մշակույթի միջոցով 21-րդ դարում առկա մարտահրավերների և անարդարությունների դեմ պայքարելու առաքելությունը:
«Համոզված եմ, որ անցյալի անարդարությունների դեմ մենք պետք է պայքարենք քրիստոնեաբար՝ սեր և համերաշխություն քարոզելով, իսկ ձեր պայքարում ես տեսնում եմ արդարության ձգտում»,-ընդգծել է պարոն Շարմազանովը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է ցեղասպանությունների դեմ պայքարը և այդ համատեքստում ընդգծել, որ նման ոճրագործությունների դեմ անկախ իրենց կրոնական հայացքներից պետք է պայքարեն ոչ միայն քաղաքական, այլ նաև մշակույթի գործիչները՝ համամարդկային արժեքների միջոցով:
«Շատ դեպքերում մենք՝ քաղաքական գործիչներս, չենք կարող անել այն, ինչ կարող եք անել դուք, և դա դուք երեկ ապացուցեցիք Ծիծեռնակաբերդում՝ ձեր երգի հնչյունների ներքո սեր, հանդուրժողականություն և եղբայրություն տարածելով ամենուր»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:
Հյուրերն ընդգծել են, որ իրենց այցը հայ-նորվեգական հարաբերությունների զարգացման ևս մեկ ազդակ է և նշել, որ շարունակելու են իրենց արդար պայքարը: Կազմակերպիչների խոսքով՝ երգչախմբի վաղեմի երազանքն է եղել գալ Հայաստան ու այցելել հատկապես Ծիծեռնակաբերդ:
Այցի ավարտին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ երգչախմբի անդամները եղել են ԱԺ նիստերի դահլիճում, ծանոթացել նիստերի վարման կարգին: Այնուհետև նիստերի դահլիճում նրանք կատարել են Կոմիտասի ստեղծագործություններից:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55