Մենք ինքնանպատակ փոփոխություններ չենք անում. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իրենց ավագանու թեկնածուները գրեթե նույն մարդիկ են, որոնք եղել են 2013 թվականի ընտրություններին։
«Փոփոխություն միայն հանուն փոփոխության՝ դա մեր ոճը չէ, փոփոխությունը պետք է լինի բարեփոխում: Եթե այդ մարդկանց աշխատանքը մենք դրական ենք գնահատում և եթե այդ մարդիկ 4 տարվա ընթացում ապացուցել են իրենց մրցունակ լինելը, ինչո՞ւ իրենց փոխենք»,- ասաց նա և նշեց, որ 195 անդամ ունեցող ցուցակում ամեն դեպքում կան նոր անդամներ:
«Տարոն Մարգարյանը տարիներ շարունակ իր թիմի հետ բարեփոխումներ է իրականացրել և մենք հնարավորություն ենք տալիս շարունակել այդ բարեփոխումները, որոնք կբերեն ավելի բարեկարգ, կանաչապատ, հարմարավետ, ապահով, անվտանգ Երևանի»,-ասաց Էդուարդ Շարմազանովը և նշեց, որ այդ ոլորտների հետ կապված հստակ ռազմավարական ծրագրեր ունեն:
Ըստ նրա` վերջին 4 տարիների ընթացքում Երևանի ավագանին՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, քայլ առ քայլ շատ առաջընթաց է ապահովել: «Դա է պատճառը, որ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել է և նրա առաջարկով Գործադիր մարմինը միաձայն որոշել է ավագանու առաջին համարի համար առաջադրել Տարոն Մարգարյանի թեկնածությունը»,-ասաց նա և նշեց, որ Տարոն Մարգարյանն աշխատում է իր թիմով: Շարմազանովը մեջբերեց Աբրահամ Լինքոլնի խոսքերը, թե գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում:
Համեմատական անցկացնելով խորհրդարանական ընտրությունների հետ, Ազգային ժողովի փոխնախագահն ասաց. «Պետք է տարբերակել խորհրդարանական և ավագանու ընտրությունները: Խորհրդարանական ընտրությունները համապետական, քաղաքական ընտրություններ են, որի արդյունքում որոշվում են պետության առաջնահերթությունները առաջիկա հինգ տարիների համար, թե պետությունը ինչ ուղղությամբ պետք է գնա: Ավագանու ընտրությունը Երևանի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություն է, որը կապ չունի ո՛չ պետական կառավարման հետ, ո՛չ արտաքին քաղաքականության, ո՛չ սոցիալական բարեփոխումների հետ: Սա ընտրություն է Երևանի բարեփոխման, կառավարման համար»:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ինչպես դրական էին համարում վարչապետ Կարեն Կարապետյանի այս մի քանի ամսվա աշխատանքը, ինչով պայմանավորված էր և նրա՝ խորհրդարանական ընտրությունների քարոզչության թիվ մեկ պերսոն լինելը, հիմա էլ Տարոն Մարգարյանի աշխատանքն են դրական գնահատում և հնարավորություն են տալիս շարունակելու:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26