«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից հետո Երևանի ավագանու ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժերին հետաքրքրում է ոչ այնքան առկա դասավորությունների հարցը, որքան այն, թե ինչ պատկեր կլինի իշխանությունում 2018-ից հետո: Այսինքն, ճիշտ այն ժամանակ, երբ կավարտվի նախագահի լիազորությունների ժամկետը, իսկ երկիրը լիովին «կմխրճվի» կառավարման խորհրդարանական համակարգի մեջ:
Այս համատեքստում և՛ շարքային քաղաքացիներին, և՛ քաղաքական գործիչներին հուզում է մեկ հարց որտե՞ղ է լինելու Սերժ Սարգսյանը: Այստեղից ծագում է նաև ենթահարց՝ Կարեն Կարապետյանը կմնա՞ իր տեղում: Մեր տեղեկություններով, այս օրերին իշխանությունում հետաքրքիր սցենար են մտածում, որպեսզի երկրի և՛ առաջին, և՛ երրորդ դեմքերը գոհ մնան: Ըստ այդ նոր դասավորության, Սերժ Սարգսյանը, ինչպես հայտարարել է, չի հեռանա իշխանությունից ու քաղաքականությունից, կլինի վարչապետի պաշտոնում: Այդ դեպքում որտե՞ղ կլինի Կարեն Կարապետյանը:
Հարցին հետաքրքիր պատասխան եղավ` էլի վարչապետ, մեկ տարբերությամբ՝ այս անգամ փոխվարչապետ: Նա լինելու է Սերժ Սարգսյանի առաջին տեղակալը, պատասխանատու է լինելու տնտեսական բարեփոխումների համար: Այսպիսով, նրան հնարավորություն է ընձեռվելու հայտարարված բոլոր բարեփոխումներն ու ծրագրերը անմիջականորեն իրականացնելու: Իսկ Սերժ Սարգսյանը, ինչպես ասել էր, հետամուտ է լինելու երկրի անվտանգության ապահովմանը: Հենց այնպես չէր ընտրված նախընտրական կարգախոսը՝ «Անվտանգություն և առաջընթաց», այսինքն, կողք կողքի են լինելու անվտանգությունը (Սերժ Սարգսյան) և առաջընթացը (Կարեն Կարապետյան)»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում։
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55