Մայիսի 16-ին, «Սպառողների ազգային ասոցիացիան» Գրին Բին no smoking սրճարանում կազմակերպել էր հատուկ մեդիա-նախաճաշ ԶԼՄ ներկայացուցիչների համար: Միջոցառման հյուրն էր հատուկ այցով Հայաստան ժամանած փորձագետ, «Health and Development» հիմնադրամի Ծխախոտի դեմ պայքարի ծրագրի համակարգող, «Campaign for Tobacco-Free Kids»-ի մեդիա համակարգող Օլգա Կնորեն:
Նախաճաշի շուրջ անմիջական շփման մթնոլորտում փորձագետը ներկայացրեց «Ինչի մասին է ստում ծխախոտի ինդուստրիան» թեմայով զեկույց և անդրադարձավ ծխախոտի կախվածությանն ու վնասակար ազդեցությանը, պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:
Ելույթի սկզբում Օլգա Կնորեն ընդգծեց՝ կարևոր է գիտակցել, որ ծխախոտային արդյունաբերությունը սովորական բիզնես չէ, քանի որ շատ սպեցիֆիկ արտադրանք է վաճառում: Այս բիզնեսը ապահովում է հսկայական շահույթ՝ ամեն տարի «սպանելով» ավելի քան 7 միլիոն մարդ ամբողջ աշխարհում:
Փորձագետի խոսքով` ծխախոտի ինդուստրիայի ամենամեծ հաջողությունն այն է, որ պրոպագանդայի նպատակով ծախսում է հսկայական գումարներ և օգտագործում մեդիա գրեթե բոլոր հարթակները՝ հովանավորչությունը դիտարկելով որպես հիմնական գործիք:
«Campaign for Tobacco-Free Kids»-ի մեդիա համակարգող Օլգա Կնորեն տեղեկացրեց ըստ ուսումնասիրությունների, Հայաստանի բնակչության 30%-ը ծխում է, և նրանց մեծ մասը ժամանակի ընթացքում կախվածություն է ձեռք բերել. «Ծխախոտային կախվածությունը համեմատվում է հերոյինից կախվածության հետ: Իրականում ծխախոտի պարունակության մեջ թութունը չնչին տոկոս է կազմում: Եթե ուսումնասիրենք ծխախտի գլանակը, ապա կտեսնենք, որ դրա գերակշռող մեծամասնությունը ներծծվող թուղթ է»:
«Health and Development» հիմնադրամի Ծխախոտի դեմ պայքարի ծրագրի համակարգող Օլգա Կնորեն դրական է գնահատում այն փաստը, որ Հայաստանի օրենսդրական դաշտը պատշաճ կերպով վերահսկում է ծխախոտի ինդուստրիայի ոլորտը ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման նպատակով:
Ըստ փորձագետի՝ հասարակության հետ տարվող հակածխախոտային արշավներն անչափ կարևոր են: Առողջապահության համաշխարհային կազմակերպության անցկացրած վերջին հետազոտությունունները ցույց են տվել՝ ծխող մարդկանց քանակի նվազեցման տեսանկյունից հակածխախոտային կոմպլեքսային աշխատանքներն ու արշավներն ավելի արդյունավետ են: Այն երկրներում, որտեղ կիրառվել են կոմպլեքսային աշխատանքներ, տարիների ընթացքում նկատվել է սիրտ-անոթային հիվանդություններով մարդկանց քանակի նվազում:
***
Սպառողների ազգային ասոցիացիան հիմնադրվել է 1995 թվականին Մելիտա Հակոբյանի կողմից և այսօր ունի ավելի քան 15000 անդամ: Ասոցիացիայի առաքելությունն է պաշտպանել սպառողների իրավունքները տնտեսության բոլոր ոլորտներում, բարձրացնել սպառողների գիտակցությունը, կրթել նրանց` հնարավորություն ընձեռելով ճիշտ կողմնորոշվելու և պաշտպանելու սեփական շահերն ապրանքների ու ծառայությունների շուկայում, պայքարել հանուն ազգաբնակչության առողջության պահպանման և ապագա առողջ սերնդի ձևավորման:

11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33