Մայիսի 24-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Փիթեր Թեշին, ով Հայաստանում է գտնվում հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ:
Ողջունելով հյուրին` Արտակ Զաքարյանը կարեւորել է երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, խոսել Հայաստանի եւ Ավստրալիայի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի աշխատանքի մասին: Այս համատեքստում երկուստեք կարեւորել են պատգամավորական բարեկամության խմբերի ծավալած ակտիվ եւ արդյունավետ գործունեության, ինչպես նաեւ արտաքին հանձնաժողովների մակարդակով համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով մի շարք ոլորտներում համագործակցությանը՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ երկու պետություններն արդեն իսկ ունեն հաստատված առեւտրատնտեսական կապեր, ինչը հիմք է ոլորտում հարաբերություններն ավելի ակտիվ զարգացնելու համար:
Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին՝ Արտակ Զաքարյանն իր երախտագիտությունն է հայտնել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնին՝ 2009թ. մարտին Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Նշվել է, որ ճանաչումը քայլ է՝ մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման համար: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է նաեւ ՄԱԿ-ի շրջանակներում ԼՂ խնդրի վերաբերյալ Ավստրալիայի Միության հավասարակշռված դիրքորոշումը, նաեւ՝ ցեղասպանությունների դատապարտման գործում Ավստրալիայի կողմից մի շարք բանաձեւերում որպես համահեղինակ հանդես գալու հանգամանքը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Արտակ Զաքարյանը խոսել է հարցի կարգավորման բանակցային գործընթացից: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի կողմից 2012-ի հոկտեմբերի 25-ին ընդունած որոշումը, ըստ որի՝ արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Նշվել է, որ ԼՂՀ միջազգային ճանաչումը լավագույն լուծումն է խաղաղ եւ քաղաքական բանակցությունների համար:
Նորանշանակ դեսպան Փիթեր Թեշը, եւս կարեւորելով խորհրդարանական հարաբերությունների խորացումը, պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկկողմ կապերի զարգացմանը: Դեսպանը նաեւ կարեւորել է տնտեսական հարաբերությունների զարգացումը: Խոսելով ԼՂ հիմնախնդրից՝ Փիթեր Թեշը նշել է, որ իր երկիրը հակամարտության լուծումը տեսնում է խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55