Հոգեւոր տոների հանդեպ երիտասարդների հետաքրքրությունը մեծացել է, սակայն նրանք ունեն հոգեւոր գիտելիքների պակաս: Այս մասին այսօր` ապրիլի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:
Նրա խոսքով` Սուրբ Հարության տոնն ավելի ընկալելի դարձնելու համար, պետք է նախ Մեծ Պահքի բոլոր կիրակիների խորհուրդներն իմանալ, եւ որ Աստծուն չժխտել, դեռ չի նշանակում հավատալ նրան, իսկ հավատալ հնարավոր է միայն հոգեւոր գիտելիքներ ունենալու դեպքում:
«Մեծ Պահքը սկսվում է դրախտից եւ ավարտվում է դրախտում: Պահքի ընթացքում բոլոր կիրակիները իրենց խորհուրդը ունեն եւ առաջին հերթին դրանք պետք է իմանալ: Առաջին կիրակին` բարեկենդանը, նշանավորվում է Ադամի եւ Եվայի դրախտում գտնվելով, երկրորդը` նրանց արտաքսումով: Երրորդ կիրակին անառակ որդու վերադարձի ավարտն է, որը դեռ կարող է վերադառնալ դրախտ, չորրորդը` դատավորի կիրակին: Հինգերորդը` տնտեսի կիրակին է, այն ցույց է տալիս, թե մեզնից յուրաքանչյուրը ինչ առաքելություն ունի այս երկրի վրա: Վեցերորոդ կիրակին ավարտված եւ սպասվելիք իրողություններովն է, այնսինքն` Քրիստոսի առաջին գալուստը ավարտված իրողությունն է, իսկ սպասվելիքը` նրա երկրորդ գալուստն է»,-ասաց նա:
Վերջինը ավագ շաբաթն է, որը խտացնում է Քրիստոսի կյանքի վերջին շրջանը:
Անդրադառնալով Զատիկի ձվերի գույնին` հոգեւորականը նշեց, որ ցանկալի է դրանք կարմիր լինեն, քանի որ այն արյունով ներկելու խորհուրդը ունի.«Քրիստոսի արյունով ներկվեցին դրանք»:
Նրա խոսքով` հոգեւոր այս տոնը կանգառի հնարավորություն է տալիս մարդկանց տեսնելու եւ գնահատելու այն, ինչ նրանք արել են անցյալում, եւ հետհայացք գցելով` ուղղել գործած սխալները:
Հիշեցնենք, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:
Քրիստոսի հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երեւաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության եւ հավատի հիմքը:
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչեւ Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:
news,am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26