Հայաստանի առաջատար բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը պատրաստվում է Դանիայի Կոլդինգ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Պողոսյանը նշել է, որ այժմ ավելի լավ մարզավիճակում է, քան նախորդ տարի.
«Այժմ մարզվում եմ հորս` Հրաչյա Պողոսանի գլխավորությամբ: Մեզ օգնում է ԱՄԷ-ից ժամանած մի մարզիչ` Ալի Դաշտհանին: Նա Հայաստան է եկել հանգստանալու նպատակով, բայց իմանալով իմ մասին` օգնում է ինձ պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Կմարզվենք մինչև ապրիլի 23-ը, իսկ հաջորդ օրը կմեկնեմ Դանիա: Մարզվում եմ օրական երկու անգամ: Ուշադրություն ենք դարձնում տեխնիկային, տակտիկային, ֆիզիկական պատրաստվածությանը: Նախորդ տարվա համեմատ շատ ավելի լավ մարզավիճակում եմ: Կարծում եմ` հաջող հանդես կգամ առաջնությունում»,- ասել է բադմինտոնիստը:
Պողոսյանն աշխարհամասի առաջնությունից հետո Դանիայի մեկ այլ` Հոլբեկ քաղաքում կմասնակցի Եվրոպայի կոնֆեդերացիայի կազմակերպած հավաքին: Նա ընտրվել է «Centre of Excellence» ծրագրի անդամ. «Առաջնությունից հետո հնգօրյա հավաք կունենանք նույն երկրում: Կծանոթանանք մարզիչների հետ, նաև ծրագրի պայմաններին: Իսկ սեպտեմբերից պետք է մարզվեմ և սովորեմ Դանիայում: Այլ երկրներից ևս 10-11 մարզիկ է ընդգրկված այդ ծրագրում: Օրական երկու մարզում կունենանք: Եվրոպայի կոնֆեդերացիայի հավաքին մեկ անգամ արդեն մասնակցել եմ: Մեծ փորձ եմ կուտակում: Տարբեր երկրներից ուժեղ մարզիկների հետ խաղալով, ավելի եմ հմտանում: Իսկ Հայաստանում բոլորի խաղը շատ լավ գիտեմ, մրցակցություն չկա: Գլխավոր նպատակս` 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելն է»,- նշել է Լիլիթ Պողոսյանը: Բադմինտոնի Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 25-30-ը:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44