Ապրիլի 14-ին, ժամը 10:47-ին տեղեկություն է ստացվել, որ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները և Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը տեղազննում ու հետազոտություններ կատարելու նպատակով մեկնել են Կոռնիձոր գյուղի 9-րդ փողոց:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Ժամը 12:10-ին տեղեկություն է ստացվել, որ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի բակում առկա է արկ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առկա է «Գրադ» կայանքի 1 արկ: Այնուհետև տեղեկություն է ստացվել, որ գյուղի մոտակա դաշտերում նույնպես նկատվել է արկ:
Տեղազննման արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը 82 մմ ականանետի արկ է, ինչը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները տեղափոխել են անվտանգ տարածք:
Ժամը 10:50-ից մինչև 13:35-ն ուսումնասիրություններ են կատարվել վերոնշյալ հասցեներում: Վնասազերծման աշխատանքները կիրականացվեն ս. թ. մայիսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26