Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց Զինաիդա Սիմոնյանի անվան ավանդական հուշամրցաշարը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Այն անցկացվում է 6-րդ անգամ: Մրցմանը մասնակցում է 75 հրաձիգ Երևանից և Գյումրիից:
Մարզիկները ներկայացնում են` Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության մարզադպրոցը, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը, Հրաձգության հանրապետական մարզադպրոցը, Բլեյանի անվան կրթահամալիրը, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցը:
Մարզիկները կմրցեն գնդակային հրաձգության բոլոր վարժություններում` 10 մ տարածությունից:
Հուշամրցաշարի բացմանը ներկա էին ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: ՀԱՕԿ փոխնախագահը կարևորեց Հայաստանում հրաձգության զարգացումը.
«Շնորհակալ եմ ֆեդերացիայի նախագահին, որ շարունակաբար անցկացնում է հուշամրցաշարը: Այս մարզաձևը կիրառական նշանակություն ունի մեր պետության համար: Շատ կարևոր է, որ հրացանից կրակել կարողանան ե´ւ աղջիկները, ե´ւ տղաները»,- նշեց Դերենիկ Գաբրիելյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչն էլ ակնկալում է, որ հրաձիգները լավ հանդես կգան մրցաշարում և բարձր կպահեն Զինաիդա Սիմոնյանի անունը.
«Զինաիդա Սիմոնյանը տաղանդավոր հրաձիգ էր: Մեր մարզաձևում նրան բոլորն են ճանաչում: Նա ունի աշխարհի բոլոր մեդալները, բացի օլիմպիական խաղերից: Ես հուսով եմ, որ մեր պատանիները կհասնեն նման արդյունքի»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը:
Վաղը հրաձիգները կպայքարեն օդամղիչ հրացան, վազող թիրախ` նորմալ վազք մրցաձևերում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26