ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 14-ին հանդիպեց 2017թ. ՀՀ սփյուռքի նախարարությունում իրենց պրակտիկան ամցկացրած ուսանողների հետ:
Նախարարը շնորհավորեց Երևանի պետական համալսարանի, Եվրոպական կրթական տարածաշրջանային և ՀՀ պետական կառավարման ակադեմիաների ուսանողներին` իրենց աշխատանքային պրակտիկան նախարարությունում հաջողությամբ անցկացնելու համար: Նա նշեց, որ յուրաքանչյուրն իր աշխատանքով պիտի իր նպաստը բերի Հայաստանի զարգացմանը և հավելեց. «Դրա համար անհրաժեշտ է լինել կրթված և մրցունակ, աշխատանքի հանդեպ ունենալ բարձր պատասխանատվության զգացում, լինել լավատես և մշտապես ձգտել ձեռք բերել նորանոր գիտելիքներ»: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ներկայացնելով Սփյուռքի հետ տարվող աշխատանքները՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ նախարարության հիմնական նպատակներն են հայապահպանությունը, Սփյուռքի ներուժի օգտագործումը Հաայաստանի զարգացման գործում և հայրենադարձությանը նպաստող ծրագրերի իրականացումը: «Մենք չենք կարող հրամայել Սփյուռքին, բայց փորձում ենք երկխոսելու, մեր ծրագրերը ներկայացնելու շնորհիվ ստեղծել վստահության և գործակցության առողջ մթնոլորտ: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մինչ օրս մեր նախարարություն այցելած որևէ սփյուռքահայ հիասթափված չի հեռացել: Ավելին, մեր իրականացրած ծրագրերի արդյունքում Հայաստան են եկել, բարձրագույն կրթություն ստացել հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդներ», – հավելեց նախարարը:
Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարը լսեց հանդիպմանը ներկա բոլոր պրակտիկանտներին: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կարծիքը նախարարությունում անցկացված պրակտիկայի վերաբերյալ: ԵՊՀ ուսանող Մարիամ Սիմոնյանը նշեց, որ շատ բան է սովորել նախարարության «Հայեր այսօր» թերթի խմբագրությունում: «Ես նույնիսկ երկու հոդված գրեցի և դրանք տպագրվեցին սփյուռքյան երկու լրատվամիջոցներում: Ինձ շատ է դուր եկել այս աշխատանքը և սիրով կցանկանայի երբևէ վերադառնալ, աշխատել այստեղ», – նշեց նա:
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանող Արամ Ալեքսանյանը հավելեց. «Նախարարությունում արհեստավարժ կադրեր են աշխատում, և ես հնարավորություն ունեցա ամբողջական պատկերացում կազմել Սփյուռքում գործող հայկական լրատվամիջոցների վերաբերյալ: Շատ կարևոր է իմանալ, թե օտար ափերում ապրող մեր հայրենակիցները ինչպես են կազմակերպում իրենց համայնքային առօրյան, հայապահպանությանն ուղղված ինչ միջոցառումներ են այնտեղ իրականացնում»:Բոլոր պրակտիկանտներն ընդգծեցին, որ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում տիրում է առողջ աշխատանքային մթնոլորտ, ինչի արդյունքում իրենք արագ ինտեգրվել են աշխատակազմին և յուրացրել անհրաժեշտ գիտելիքները: ԵՊՀ ուսանող Վարդան Պողոսյանը նշեց. «Ես շատ սիրեցի հատկապես «Արի տուն» ծրագիրը և սիրով կհյուրընկալեմ ծրագրի մասնակիցներից մեկին»:
ԵՊՀ միջազգային հարաբերություների ֆակուլտետի պրակտիկայի ղեկավար Գրիգոր Բալասանյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նախարարությանը և նախարար Հրանուշ Հակոբյանին՝ տարիներ շարունակ իրենց բուհի ուսանողների պրակտիկան նախարարությունում բարձր մակարդակով կազմակերպելու համար և ասաց. «Մենք միայն ափսոսում ենք, թե ինչու է պրակտիկայի անցկացման ժամկետն ընդամենը 4 շաբաթ: Մեր ուսանողները սիրով կընդգրկվեն և կաջակցեն հատկապես «Արի տուն», ծրագրի, «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպման գործին»:
Բարձր գնահատելով ուսանողադասախոսական անձնակազմի պատրաստակամությունը՝ նախարարության ծրագրերում ընդգկվելու և հնարավոր աջակցություն ցույց տալու հարցում՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Սփյուռքի նախարարությունը համարեք ձերը: Եկեք և մասնակցեք մեր միջոցառումներին: Մենք սիրով կընդառաջենք բոլոր այն պրակտիկանտներին, ովքեր կգան և կցանկանան մասնակցել մեր ամառային ծրագրերին»:
Հանդիպման ավարտին ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին ՀՀ սփյուռքի նախարարին և ստացան սպառիչ պատասխաններ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26