Կուսակցությունները ցանկանում էին պետության մասշտաբով իշխանություն ձեռք բերել, իսկ դա հնարավոր էր իրականացնել միայն համապետական ընտրությունների միջոցով, իսկ ավագանու ընտրությունները համայնքային ընտրություններ են, ուստի քաղաքական ուժերի կողմից հետաքրքրվածություն չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:
«Խորհրդարանական ընտրությունները համապետական նշանակության ընտրություններ էին, ուստի քաղաքական ուժերի հետաքրքրվածությունն ավելի մեծ էր: Իսկ հիմա խոսքը ոչ թե համապետական, այլ համայնքային իշխանության ձևավորման մասին է, չնայած որ ընտրվում է Հայաստանի ամենախոշոր համայնքի իշխանությունը: Այն, ինչ կուսակցությունները ուզում էին՝ պետության մասշտաբով իշխանություն ձեռքբերել, կարող էր իրականացվել միայն համապետական ընտրությունների միջոցով, ուստի բնական է ավագանու ընտրությունների նկատմամբ պասիվությունը»,- նշեց Նարեկ Գալստյանը:
Քաղաքագետի խոսքով՝ կա ևս մեկ հանգամանք, թե ինչու կուսակցությունները չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին: Պատճառը, ըստ Նարեկ Գալստյանի, այն է, որ խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերը սպառել են ֆինանսական ռեսուրսները:
Նարեկ Գալստյանը շեշտեց, որ քաղաքական ուժերը հավանաբար հաշվարկել են նաև իրենց կարողությունները, ուսումնասիրել խորհրդարանական ընտրությունների արդյունքները և տեսել, որ Երևանից քիչ թվով ձայներ ունեն ստացած, աջակցություն չկա:
Իսկ «Ծառուկյան» դաշինքը, որը չունի ռեսուրսի խնդիր ու Երևանից էլ խորհրդարանական ընտրություններին ձայներ ստացել էր, ավագանու ընտրություններին, Նարեկ Գալստյանի խոսքով, չի մասնակցում քաղաքական դրդապատճառներով:
«Նրանց գլխավոր նպատակը համապետական ընտրություններում նշանակալի ձայն ստանալն էր, որին իրենք հասան: Գուցե Երևանի ավագանին իրենց համար այդքան էլ հետաքրքիր հարթակ չէ քաղաքական ծրագրեր իրականացնելու համար: Ամեն դեպքում, լավ կլիներ, որ մասնակիցների թիվը շատ լիներ, մրցակցությանը լրացուցիչ սրություն կտար, ընտրողներն ավելի լայն հնարավորություն կունենային »,- ընդգծեց Նարեկ Գալստյանը:
Երևանի քաղաքապետի պաշտոնի համար ծավալվելիք մրցապայքարը, որին մասնակցում է ՀՀԿ-ն, «ԵԼՔ»-ը դաշինքը և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, քաղաքագետի դիտարկմամբ՝ թեժ մթնոլորտում չի անցնի:
«Եկեք չգերագնահատենք Երևանի ավագանու ընտրությունները հանրապետության մասշտաբով: Սա համայնքային ընտրություն է, այնքան լուրջ չի լինի, որքան խորհրդարանական ընտրություններն էին»,- նշեց Գալստյանը:
tert.am
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44