Եգիպտոսի դատաբժշկական փորձաքննության ծառայության ղեկավար Հիշամ Աբդել Համիդը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ իր աշխատակիցներն իբր հայտարարել են EgyptAir-ի կործանված ինքնաթիռում պայթյունի հետքեր գտնելու մասին. հայտնում է РИА Новости գործակալությունը։ Ավելի վաղ լրատվամիջոցները քննչական խմբի փորձագետ-անդամի հղումով տեղեկացրել էին, որ մնացորդների զննությունն ու փորձաքննությունը ցույց են տալիս, որ ինքնաթիռում պայթյուն է տեղի ունեցել։ «Դա ճիշտ չէ։ Եգիպական դատաբժշկական փորձաքննության ծառայությունից ոչ ոք նման հայտարարություն չի արել»,-ասել է Աբդել Համիդը։ Լրատվամիջոցների տարածած տեղեկությունները հերքել է նաև ինքնաթիռի աղետը քննող խմբի ներկայացուցիչը Ֆրանսիայում։ Նա նշել է, որ պայթյունի որևէ նշան դեռ չի հայտնաբերվել, սակայն անհրաժեշտ է նախ սպասել «սև արկղերի» հայտնաբերմանը։ EgyptAir-ի ուղևորատար А320 ինքնաթիռը, որ Փարիզից Կահիրե էր թռչում, ռադարների տեսադաշտից անհետացել էր մայիսի 19-ի առավոտյան։ Ավելի ուշ դրա մնացորդները հայտնաբերվել էին Միջերկրական ծովում՝ հունական կղզիներից ոչ հեռու։ Ինքնաթիռում եղել էր 66 մարդ՝ 56 ուղևոր ու անձնակազմի 10 անդամ։ Նրանք բոլորը զոհվել են։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55