Դպրոցները պետք է զերծ պահել քաղաքական պրոցեսներից: Այս մասին հայտարարել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, հաղորդում է «vazgenmanukyan.am»-ը:
Նրա խոսքով, նոր Սահմանադրության համաձայն դատավորները, դատախազները, քննիչները, ոստիկանության, ազգային անվտանգության համակարգի շատ պաշտոնյաներ կուսակցական չպետք է լինեն. «Կարծում եմ` արժե նաեւ օրենք ընդունել, ըստ որի սահմանափակվի դպրոցի տնօրենների, ուսուցիչների կուսակցական լինելու իրավունքը:
Բացի դա, պետք է քննարկել, թե պայմանները հնարավորություն տալի՞ս են, որպեսզի ընտրությունները չկատարվեն դպրոցների շենքերում: Եթե կա հնարավորություն, պետք է այդ գործընթացը կրթական հաստատությունների շենքերից հանել եւ միայն ծայրահեղ դեպքերում թողնել, երբ տվյալ տարածքում շենքային այլ հարավորություններ ուղղակի չկան»:
Ինչ վերաբերում է դպրոցների տնօրենների հետ կապված աղմկահարույց միջադեպին, որից հետո 30 դպրոցների տնօրեններ դատական հայց են ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ` պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ դրամական փոխհատուցում տրամադրել, վազգեն մանուկյանն ասել է. «Ես չգիտեմ, թե ինչ ցուցակներ են պատրաստվել, այդ ցուցակները պատրաստելով կողմնակիցնե՞ր են փնտրել, թե՞ եղել է պարտադրանք, աշխատանքային ժամի՞ն է կատարվել այդ ամենը, թե աշխատանքից դուրս, թող դատարանը որոշի` օրենքի խախտումներ եղել են, թե ոչ: Կարծում եմ` Հանրայի խորհուրդը իր օրակարգում կմտցնի հանրակրթական համակարգի ապաքաղաքականացման հարցը եւ կքննարկի համապատասխան օրենքի ընդունման անհրաժեշտությունը` ներկայացնելով այն եւ՛ գործադիր, եւ՛ օրենսդիր իշխանություններին»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26