Մայիսի 23-24-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի ղեկավարությամբ ՀՀ պատվիրակությունը Ստամբուլում մասնակցեց Համաշխարհային մարդասիրական գագաթաժողովի աշխատանքներին: Մարդկության առջև ներկայումս ծառացած մարդասիրական խնդիրներին և նրանց հաղթահարման ուղիների որոնմանը նվիրված գագաթաժողովը կազմակերպվել էր ՄԱԿ-ի կողմից և առաջինն էր իր տեսակի մեջ: ՀՀ փոխնախարարը ելույթ ունեցավ գագաթաժողովի լիագումար նիստում և իր ելույթում մասնավորապես նշեց. «Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերջերս իրականացված զարհուրելի բարբարոսությունը, ներառյալ քաղաքացիական բնակչության` հատկապես երեխաների, կանանց և տարեցների, ինչպես նաև քաղաքացիական հաստատությունների` ներառյալ դպրոցների ու մանկապարտեզների, դիտավորյալ ու համատարած թիրախավորումը, սպանությունները, գլխատումները, խոշտանգումները ու զոհերի մարմինների անդամահատումներն անհամատեղելի են քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերի հետ: Այս ամենն արդյունք են հայերի հանդեպ ռասիզմի, անհանդուրժողականության ու ատելության խրախուսման երկարատև քաղաքականության, որն իրականացվում է ուղղակիորեն Ադրբեջանի իշխանությունների կողմից թողտվության պայմաններում: Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ ու կանոնավոր խախտումները և բարձրագույն քաղաքական մակարդակով` հանցագործություններում անմիջականորեն ներգրավված անձանց փառաբանումն ինքնին հանդիսանում են մարդկության դեմ կատարված և պատերազմական հանցագործություններ:›› Անդրադառնալով նախորդ օրը գագաթաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթին, Աշոտ Հովակիմյանը շեշտեց, որ ‹‹Ադրբեջանի նախագահը, ով կրում է անձնական պատասխանատվություն ագրեսիան նախաձեռնելու, ահաբեկիչներին և ԻԼԻՊ-ի ոճով բարբարոսությունների իրականացնողներին փառաբանելու գործում, երեկ այս բարձր ամբիոնից տարածում էր հորինված մեղադրանքներ հայերի հանդեպ: Նրա արտաբերած ստերը չունեն որևէ կապ իրականության հետ: Հայաստանը միանշանակ չունի միջուկային ռումբ ստեղծելու ծրագրեր, և իհարկե Հայաստանի զինված ուժերը երբևէ չեն կիրառել քիմիական զենք: Հաշվի առնելով, թե Ադրբեջանի նախագահը որքան հաճույք է ստանում, մեջբերելով Հայաստանի նախկին պաշտոնյաների խոսքերը, վստահաբար ավելի լավ կլիներ, եթե նա հղում կատարեր իր նախորդներից մեկին, ով մեղադրում էր Ադրբեջանի այդ ժամանակվա քաղաքական ղեկավարությանն` իր իսկ սեփական ժողովրդին Խոջալուում կոտորելու համար»: Փոխնախարարն անդրադարձավ նաև Սիրիայից Հայաստան ժամանած փախստականների հարցերին և Հայաստանի իշխանությունների կողմից նրանց ապաստան տրամադրելու աշխատանքներին: Նա նաև կարևորեց միջազգային հանրության կողմից փախստականներին ու տեղահանվածներին տրվող աջակցությանը, շեշտելով, որ արժանապատվությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պետք է ունենան համընդհանուր կիրառելիություն` անկախ մարդկանց բնակվելու վայրի կարգավիճակից: ՀՀ պատվիրակությունը մասնակցեց նաև հարակից ընթացող կլոր սեղանի քննարկումներին` նվիրված հակամարտությունների կասեցման, փախստականների ու տեղահանվածների օժանդկակության խնդիրներին: ՀՀ փոխնախարարը մասնակցեց ու ելույթ ունեցավ նաև Լիխտենշթայնի ԱԳՆ-ի կողմից կազմակերպված հարակից միջոցառմանը` նվիրված ցեղասպանությունների կանխարգելման խնդիրներին:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55