Ապրիլի 15-ին լրանում է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Ռուսաստանի նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, հայտնի գործարար և բարերար Արա Արշավիրի Աբրահամյանի 60-ամյակը:
Տարեդարձի առթիվ Արա Աբրահամյանը և իր գլխավորած՝ Ռուսաստանի հայերի միությունը մեծաքանակ շնորհավորանքներ են ստացել պետությունների և միջազգային կազմակերպությունների, նահանգապետների, քաղաքապետների, նախարարների և խոշորագույն պետական կազմակերպությունների, պատգամավորների, քաղաքական կուսակցությունների ղեկավարների և հասարակական կազմակերպությունների, ընկերների և հարազատների կողմից: Իր շնորհավորանքն ու օրհնանքն է հղել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Հաղորդագրության մեջ նշվում է այն մեծ ներդրման մասին, որն Արա Աբրահամյանն ունեցել է Ռուսաստանի և Հայաստանի հասարակական, քաղաքական կյանքում, քաղաքակրթության, հոգևոր հիմքերի և մշակութային ավանդույթների պահպանման գործում:
«Մեր կազմակերպությունը 2003-ին հաճույքով ընդգրկել է Ձեզ Բարի կամքի դեսպանների շարքում: Այդ շրջանում դուք աջակցություն եք ցուցաբերել բազմաթիվ նախագծերի և մեր կազմակերպության գործունեությանը՝ հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում: Երախտապարտ ենք նաև միջմշակութային և միջկրոնական երկխոսության մեջ Ձեր գործունեության համար, որն ամենայն հիացմունքի է արժանի»,-նշվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկայի շնորհավորական ուղերձում:
«Ձեր շնորհիվ է, որ Մոսկվայի կառավարության և հայ հասարակության միջև կառուցողական փոխհարաբերություններ են ձևավորվել տնտեսության, մշակույթի և սոցիալական ոլորտներում մի շարք ծրագրերի իրագործման համար»,-նշում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Ավելի քան հինգ տասնյակ հեռագրեր են ստացվել շրջանների ղեկավարների և նահանգապետների կողմից:
Արա Աբրահամյանի գործունեությունը «հայրենիքին բարձր ծառայության» օրինակ է համարում Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը: Ազգամիջյան հարաբերությունների բարելավման մեջ ունեցած մեծ ավանդի մասին իրենց շնորհավորանքներում նշում են Դաղստանի Հանրապետության ղեկավար Ռամազան Աբդուլատիպովը և ՌԴ շրջանների շատ այլ ղեկավարներ: ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիլենկոն էլ Աբրահամյանին շնորհակալություն է հայտնել «միջազգային համագործակցության և հայ-ռուսական բարեկամության ամրապնդման մեջ ունեցած մեծ ավանդի համար»:
«Դժվար է հավատալ, որ Ձեզ պես՝ առանց չափազանցության երիտասարդ և գործունյա մարդու 60 տարին է լրանում»,-նշվում է «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի հաղորդագրության մեջ՝ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ Արա Աբրահամյանը «շատ մեծ բան է անում ռուս-հայկական հարաբերությունների և համատեղ նախագծերի իրականացման համար»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26