Թուրքիայի ապագայի վերաբերյալ բազմաթիվ փոփոխություններ պարունակող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունենալու ապրիլի 16-ին: Սահմանադրական փոփոխությունների անցնելու պարագայում Թուրքիայում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ թուրքական մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600, պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:
Թուրքիայի Մեջլիսի և նախագահի ընտրությունները 4-ի փոխարեն անցկացվելու են 5 տարին մեկ միևնույն օրը, և երկրի նախագահին կուսակցական լինելու իրավունք է տրվելու: Հանցանք գործելու հիմնավորմամբ երկրի նախագահի նկատմամբ թույլատրվելու է հետաքննություն սկսել մեջլիսի անդամների բացարձակ մեծամասնության առաջարկով: Երկրի փոխնախագահներին և նախարարներին նշանակելու և պաշտոնից հեռացնելու է նախագահը: Նախագահական հրամանագրերով է որոշվելու նախարարությունների ստեղծումը:
Մեջլիսի անդամների 3/5-ի ձայներով կարող է որոշում ընդունվել նոր ընտրությունների անցկացման մասին: Այդ պարագայում մեջլիսի և նախագահական ընտրությունները կրկին պետք է միասին անցկացվեն: Եթե մեջլիսը նոր ընտրությունների մասին որոշում է կայացնում նախագահի պաշտոնավարման երկրորդ շրջանում, ապա նախագահին թույլատրվելու է նորից իր թեկնածությունն առաջադրել:
Թուրքիայի մեջլիսի և նախագահի հաջորդ ընտրությունը նախատեսվում է իրականացնել 2019 թվականի նոյեմբերի 3-ին: Սահմանադրական դատարանի անդամների թիվը 17-ից իջեցվելու է 15-ի: Ապրիլի 16-ին Թուրքիայում հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների փաթեթը կազմված է 18 կետից:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55