Քսաներկուամյա Փայլակ Գևորգյանը, ով «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել, նախկինում 3 անգամ դատապարտված էր, դատվածությունը չմարած: Նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել էր մարտի 20-ին, այդ իսկ պատճառով՝ կալանքը կրում էր ապրիլի 1-ից այն ՔԿՀ-ում, որտեղ ինքնասպանություն էր գործել: Այս մասին տեղեկանում ենք Datalex.am տեղեկատվական համակարգում նրան առնչվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկություններից:
Այժմ նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով՝ խարդախություն: Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության՝ Փայլակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չարաշաhելով Զոհրաբ Զորիկի Ալեքսանյանի վստահությունը, վերջինիս պատկանող և 18.05 2016 թվականին անհայտ անձի կողմից գաղտնի հափշտակված «ՎԱԶ-2107» մակնիշի 34 ОC 153 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու և ավտոմեքենան ետ վերադարձնելու կեղծ պատրվակով 2016 թվականի հունիս-հուլիս ամիսներին իբրև միջնորդավճար պահանջել ու մաս-մաս խաբեությամբ ստացել է ընդհանուր 380,000 ՀՀ դրամ կանխիկ գումար, հափշտակել է այն, օգտագործել իր անձնական կարիքների համար՝ Զ. Ալեքսանյանին պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Ինչպես տեղեկանում ենք Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության 20.03.2017 դատական նիստի արձանագրությունից, նախկինում կալանավորի նկատմամբ ընտրված է եղել քաղաքից չբացակայելու մասին ստորագրություն տալու խափանման միջոցը, սակայն 2016 թվականի դեկտեմբերի 9-ին և 26-ին և փետրվարի 6-ին նշանակված դատական նիստերին ամբաստանյալ Փայլակ Գևորգյանը չի ներկայացել և վերջինի նկատմամբ բերման ենթարկելու որոշում է կայացվել, իսկ նա իր չներկայանալու վերաբերյալ որևէ պատճառաբանություն չի ներկայացրել, ինչպես նաև չի կատարվել բերման ենթարկելու վերաբերյալ որոշման պահանջը:
Իսկ գործով տուժող Զ. Ալեքսանյանն էլ հայտնեց, որ պնդում է իր բողոքը Փ. Գևորգյանի դեմ, նաև տեղեկացրել, թե Փ. Գևորգյանը քրեական գործը դատարան ուղարկելուց հետո մի քանի անգամ հանդիպել է իրեն և սպառնացել:
Նշենք, որ Փայլակ Գևորգյանի գործով վերջին դատական նիստն անցկացվել էր ապրիլի 12-ին, իսկ հաջորդը նշանակված էր մայիսի 3-ին:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26