Հ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող լեհ դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, Վարշավայի պետական համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր, ԵԽ պատգամավոր Կարոլ Կարսկուն: Նա Հայաստանում է գտնվում Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հրավերով և բուհում հանդես է եկել «Ազգային և միջազգային օրենքների միջև փոխհարաբերությունը» թեմայով դասախոսությամբ: Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը վստահություն է հայտնել, որ միջազգային իրավունքի բարձրակարգ մասնագետի դասախոսությունը հետաքրքիր և օգտակար է եղել հայ ուսանողների համար: «Կրթության ոլորտում միջազգային իրավունքի նշանակությունը գնալով ավելի ու ավելի է մեծանում, որովհետև աշխարհը գնալով փոքրանում է, և պետությունների ու ազգերի միջև հարաբերությունների կարգավորման համար առավել մեծ նշանակություն է ստանում միջազգային հիմնարար իրավունքի դրսևորումը: Հայ ժողովուրդը կոնֆլիկտ ունի հարևան Ադրբեջանի հետ, որի հիմքում ընկած է միջազգային իրավունքի տարաբնույթ մեկնաբանությունը: Բայց մենք, ինչպես նաև լեհ ժողովուրդը, անցնելով պատմական դժվարին ճանապարհ, վստահ ենք, որ կան հիմանարար արժեքներ, որոնց վրա հիմնվում են միջազգային հարաբերությունները: Այս տեսանկյունից ես համոզված եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքները օգտակար են եղել մեր ուսանողների համար»,- նշել է Լևոն Մկրտչյանը: Լեհ պրոֆեսորն իր հերթին, շնորհակալություն հայտնելով նախարարին՝ հանդիպման համար, նշել է, որ Հայաստանն իր համար հարազատ վայր է դարձել, և ամեն անգամ, այստեղ գալով, իրեն զգում է բարեկամական միջավայրում: «Տեղյակ եմ, որ Դուք ևս, զբաղվելով քաղաքականությամբ և զբաղեցնելով նախարարի պաշտոնը, նաև դասավանդում եք համալսարանում՝ գիտական-մանկավարժական գործունեությունը համատեղելով քաղաքականության հետ: Հայաստանն այն երկիրն է, որտեղ այցելելն ու դասախոսություններ կարդալը ինձ համար շատ հաճելի է: Ես դարձել եմ հայ ժողովրդի իսկական բարեկամը».- նշել է Կ. Կարսկին՝ հավելելով, որ ինքն Հայաստան է այցելել տիկնոջ հետ, ով նույնպես միջազգային իրավունքի մասնագետ է և այս օրերին դասախոսություններով է հանդես եկել Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում: Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կրթության համակարգում իրականացվող բարեփոխումները՝ շեշտելով, որ մեզ համար հետաքրքիր է լեհական փորձը, որտեղ հաջողությամբ նախկին խորհրադային մոդելի վրա կառուցվել է եվրոպական կրթության համակարգ: Լեհ պրոֆեսորը նշել է, որ իր պարբերական այցերի ընթացքում հասցրել է ծանոթանալ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումներին և տեսնում է, որ դրանք հաջողված են: Հավելենք, որ Մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ Կարոլ Կարսկուն շնորհվել է ՀՊՄՀ-ի պատվավոր դոկտորի կոչում:
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44