 
            Ապրիլի 14-ին Բիշքեկում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Բարձրագույն Խորհրդի նիստը, որի շրջանակում հաստատվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգում նոր փոփոխությունները:
ԵԱՏՄ Խորհուրդը, որում ներառված են ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների առաջին տեղակալները, մի շարք նոր լիազորություններ է ստացել մաքսային կարգավորման ոլորտում: Բացի այդ, ընդլայնվել է այն հարցերի շրջանակը, որոնց վերաբերյալ որոշումները ԵԱՏՄ Կոլեգիան կայացնելու է կոնսենսուսի միջոցով:
Ըստ փոփոխությունների՝ ԵԱՏՄ Հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգում են ներառվել Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման կանոնների սահմանումը, ազատ տնտեսական գոտիներում արտատնտեսական գործունեության (ԱՏԳ) իրականացման պայմաններն ու մի շարք այլ հարցեր:
«Իրավասությունների նման լուրջ փաթեթն անդրազգային մակարդակի վրա հանելու վերաբերյալ նախագահների որոշումը ևս մեկ անգամ վերահաստատում է եվրասիական ինտեգրման հետագա խորացմանն ուղղված ծրագրերը»,-նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ նոր փոփոխությունները կհանգեցնեն գործնական ակտիվության և ապանքաշրջանառության մակարդակի բարձրացմանը:
Նշվում է, որ Հանձնաժողովի աշխատանքային օրակարգում իրականցված փոփոխությունները անհրաժեշտ են  ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի լիարժեք աշխատանքի ապահովման համար: Նույն նպատակով այժմ իրականացվում է 25 հարցի վերաբերյալ առաջնահերթ գործողության ակտերի մշակում, որոնք վերաբերում են ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ապրանքների տեղափոխման կանոնների, ապրանքներն առանց տուրքերի ներկրելու նորմերի սահմանմանը, ընկերությունների կողմից ԱՏԳ վարելակարգին, պայմաններին և այլն:
Փոփոխությունների առավելություններից մեկն այն է, որ ԱՏԳ մասնակիցներն այլևս պարտավոր չեն լինի մաքսային մարմնին ներկայացնել հայտարարագրի լրացման համար հիմք ծառայող մեծ թվով փաստաթղթերը: Այժմ մաքսային հայտարարագրին կից ներկայացվում է փաստաթղթերի մեծ փաթեթ:
ԵԱՏՄ օրենսգրքի կարևորագույն նորարարություններից մեկը լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) կատարելագործված ինստիտուտն է: Հայտնի է, որ ԼՏՕ-ի համար քառակի կավելացվի պարզեցումների քանակը: ԱՏԳ մասնակիցները հնարավորություն կունենան  իրենց համար ընտրել պարզեցումների ամենահարմար տարբերակը: Բացի այդ, ԼՏՕ-ի կարգավիճակին կարող են հավակնել  ԱՏԳ-ի բոլոր անդամները: Ընդ որում, ԵԱՏՄ անդամները պայմանավորվել են  փոխադարձ ճանաչել մեկը մյուսի ԼՏՕ-ները: Նույնը հնարավոր կլինի նաև 3-րդ երկրների և միավորումների հետ համագործակցության դեպքում:
ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքն օրենքի ուժ կստանա Միության բոլոր անդամ պետությունների կողմից վավերացվելուց հետո:
 
                                        18:01
 
                                        17:45
 
                                        17:35
 
                                        17:15
 
                                        16:55
 
                                        16:42
 
                                        16:15
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42