Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը զատկական պատգամ է հղել:
«Սիրելի արցախցիներ,
Տարին կրկին մոտեցավ նվիրական այն պահին, երբ ազգովի պետք է նշենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության` Ս. Զատկի տոնը:
Աստծո պատկերով ու նմանությամբ ազատ ստեղծված առաջին մարդիկ ի չարը գործադրեցին իրենց ազատ կամքը` խախտելով իրենց տրված միակ պատվիրանը և մեղքը ներմուծելով մարդկային կյանքի մեջ, ինչի արդյունքում վտարվեցին դրախտից և դարձան մահկանացու` այդ անեծքը տարածելով մարդկային ողջ ցեղի վրա: «Մեղքի վարձը մահն է», – ասվում է Ս. Գրքում, և այդ վարձը հատուցում են բոլոր մարդիկ, քանզի բոլորն էլ մեղանչում են և ի վերջո վճարում իրենց մահվամբ:
Դարեր ու հազարամյակներ շարունակ մարդկությունը որոնել է իր ամենաանպարտելի թշնամուն` մահվանը հաղթելու ուղիները, սակայն ապարդյուն, քանզի անկախ ունեցած հոգևոր, մտավոր, բարոյական, ֆիզիկական և նյութական հնարավորություններից ու առավելություններից, բոլոր մարդիկ հավասարապես անզոր են մահվան գերիշխանության հանդիման:
Եվ ահա գալիս է ժամանակը, երբ Աստված Ինքը տալիս է մարդկությանը մահվանը հաղթելու և անմահության հասնելու միջոցը: Եվ ի՞նչն է ամենաանկանխատեսելին ու ամենազարմանալին. այդ միջոցը հենց ինքը մահն է. մահ, որին հետևում է հարությունը և անմահությունը:
Մարդկության համար անխորտակելի այս դուռը բացելու համար Աստված մարմին է առնում և մարդանում, ապրում մարդկանց մեջ և ուսուցանում փրկության ճանապարհը: Ապա, Իր վրա վերցնելով ողջ մարդկության մեղքը, խաչի վրա տաժանակիր մահվամբ մահանում է և երրորդ օրը Հարություն առնում`խորտակելով մեղքի ու մահվան շղթաները և լայնորեն բացելով հավիտենական փրկության ու անմահության դռները: Ս. Հարության տոնի շարականը սքանչելի կերպով ներկայացնում է այս խորհուրդը. «Քրիստոս հարություն առավ մեռելներից, մահվամբ մահը խորտակեց և մեզ կյանք պարգևեց»:
Սիրելի արցախցիներ, տոգորված այս խորին խորհրդով` ձեզ ենք բերում Մեր օրհնությունը և Ս. Հարության տոնի երջանիկ ավետիսը.
Քրիստոս Յարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44