ԱՄՆ կառավարությունը երկիրը տանում է երկու ճակատով պատերազմի` Սիրիայում և Հյուսիսային Կորեայում, և եթե այդ հակամարտությունները վերածվեն Վաշինգտոնի առճակատման Չինաստանի և Ռուսաստանի զինված ուժերի հետ, ԱՄՆ-ը պատրաստ չի լինի դեպքերի այդպիսի զարգացմանը, գրում է Huffington Post –ի թղթակից Ջեյսոն Բելչերը:
Հյուսիսային Կորեայում ռազմական գործողությունները կարող են Վաշինգտոնին տանել Պեկինի հետ հակամարտության, իսկ Սիրիային հարվածը հղի է Մոսկվայի հետ առճակատման: Լրագրողի կարծիքով` այն գաղափարը, որ ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարող հակամարտության մեջ մտնել միմյանց հետ տնտեսական կապերի պատճառով, հերքվել է պատմության կողմից. նման փաստարկներ բերվել են և Առաջին, և Երկրորդ համաշխարհային պատերազմներից առաջ, սակայն հակամարտությունները համենայնդեպս բռնկվել են:
«Սիրիայի լեփ-լեցուն երկնքում ամերիկյան ինքնաթիռներին հարկ կլինի գործել ռուսական հրթիռային հարվածի ամենօրյա սպառնալիքի տակ. ցանկացած սխալ հաշվարկ որևէ կողմից – և ինքնաթիռը կխոցվի, ինչը կառաջացնի էլ ավելի մեծ հակամարտություն»,-նշում է Բելչերը:
Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա Պեկինը ունի երկու առավելություն, որոնք կարող են հավասարվել ամերիկյան բանակի «տեխնոլոգիական առավելությանը» Կորեական թերակղզում հնարավոր հակամարտության դեպքում, համարում է լրագրողը: Չինաստանն ունի մարդկային մեծ ռեսուրսներ և սահմանակից է Հյուսիսային Կորեային, ինչը չինական բանակին թույլ կտա ցամաքային զորքերի արագ տեղափոխում:
«Երկիրը պետք է գնա պատերազմի միայն եթե քաղաքացիները դա համարում են անհրաժեշտ: Այսօր ԱՄՆ-ը դրա կարիքը չունի: Այդ մենք ենք ընտրում պատերազմ երկու ճակատով, այլ ոչ թե մեր թշնամիներն են մեզ ստիպում կռվել, ինչպես դա եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Դա ընտրություն է, որը մենք չպետք է անենք, քանի որ չկա անխուսափելի սպառնալիք: Դա ռիսկ է առանց որևէ օգուտի և մենք, որպես ազգ, դրան պատրաստ չենք»,- եզրակացնում է լրագրողը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55