Մայիսի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ, «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանն ընդունել է «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին և «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ռենե Ռուքեին:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել «Ֆրանսիա–Ղարաբաղ» բարեկամության շրջանակի գործունեությունը, մասնավորապես՝ նրա ղեկավար կազմի կողմից ընդունված որոշումը՝ Արցախ այցելելու և անմիջապես տեղում տեղեկություններ ստանալու մտադրությունը:
Այնուհետև հանդիպումը շարունակվել խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, գիտակրթական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանն իր ելույթում նշել է, որ իրենց համար շատ կարևոր է ապրիլին Ադրբեջանի կողմից ծավալած ագրեսիայի հետևանքներին տեղում ծանոթանալու և փաստացի տեղեկությունները «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի, ինչպես նաև ֆրանսիական իշխանություններին և հասարակությանը ներկայացնելու հնարավորությունը:
«Այսօր այցելելով սահմանամերձ բնակավայրեր և առաջնագիծ՝ մենք տեսանք, որ այնտեղ իրենց հողն են պաշտպանում երիտասարդ զինվորներ, ովքեր հրադադարից հետո են ծնվել, սակայն ունեն իրենց հայրենիքը պաշտպանելու պատրաստակամություն և խիզախություն», -նշել է Ֆրանսուա Ռոշբլուանը:
«Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ռենե Ռուքեն իր գոհունակությունն է հայտնել Արցախում գտնվելու համար և նշել, որ իրենք փորձում են լայնածավալ աշխատանք տանել ինչպես ֆրանսիացի իրենց գործընկերների, համակուսակիցների, այնպես էլ այլ կուսակցությունների ներկայացուցիչների շրջանում՝ Ադրբեջանական լոբբինգին հակազդելու և իրականությունը տեղ հասցնելու համար:
«Ադրբեջանը, ապրիլյան դեպքերից հետո, փորձում էր ԵԽԽՎ-ում միակողմանի նախագծեր ներկայացնել, որոնք սակայն մերժվեցին: Կարծում եմ, մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ տեղի ունեցածի մասին իրական տեղեկատվություն մատուցելու համար»,-ընդգծել է Ռենե Ռուքեն:
Ամփոփելով հանդիպումը՝ Աշոտ Ղուլյանը հավաստիացրել է, որ անկախ նետված մարտահրավերների ձևից և բովանդակությունից, Արցախը շարունակելու է պայքարը հանուն ժողովրդավարական արժեքների ու ազատության, և այդ պայքարում շատ կարևոր է նույն արժեհամակարգը կրող ժողովուրդների անվերապահ աջակցությունը:





13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44