Գիտնականները պարզել են, որ փոքր երեխաների կողմից պլանշետների ու սմարթֆոնների կանոնավար օգտագործումը կրճատում է նրանց քնի ժամանակը: Հետազոտողների հոդվածը հրապարակված է Scientific Reports հանդեսում։
Մի խումբ գիտնականներ՝ Լոնդոնի Բիրքբեք համալսարանի աշխատակից Թիմ Սմիթի ղեկավարությամբ, անցկացրել են այն ծնողների առցանց հարցում, որոնք դաստիարակում են վեցից մինչեւ 36 ամսական երեխաների:
Հարցման մասնակիցներին խնդրել են նշել երեխաների ցերեկային ու գիշերային քնի միջին տեւողությունը եւ պատմել, թե որքան հաճախ է երեխան արթնանում գիշերը եւ որքան ժամանակ է նրան պահանջվում քնելու համար:
Հարցված ծնողների 70 տոկոսը սմարթֆոն կամ պլանշետ ուներ տանը: Այն երեխաների թիվը, որոնք կարող էին օգտվել այդ տեխնիկայից, կազմել է 75 տոկոս:
Ուսումնասիրության համաձայն, սենսորային սարքերից օգտվում էր 6-ից մինչեւ 11 ամսական երեխաների կեսից ավելին (51 տոկոսը), իսկ երկուսից մինչեւ երեք տարեկան երեխաների շրջանում պլանշետներին անծանոթներ գործնականում չկային (օգտատերերի 92 տոկոսը):
Հետազոտության արդյունքների համաձայն, դեւայսի առջեւ անցկացրած յուրաքանչյուր ժամը երեխայի քունը կրճատում է 15,6 րոպեով: Նաեւ նշվել է, որ այն երեխաները, որոնք գաջեթներ են օգտագործում, ավելի դժվարությամբ են քնում:
Արդյունքները ցույց են տալիս, որ սենսորային էկրաններով սարքերի տարածվածությունն ու հասանելիությունը հանգեցնում է այն բանին, որ դրանք ակտիվորեն օգտագործում են ամենափոքրիկները, եւ դա հանգեցնում է քնի ժամանակի կրճատման»,-նշել է հետազոտողների խմբի ղեկավար Թիմ Սմիթը:
Գիտնականն ընդգծել է, որ խնդրի հետագա ուսումնասիրությունը կօգնի հասկանալ, թե արդյոք քնի հետ կապված խնդիրներն իրոք գաջեթների հետ են կապված, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26