Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը, որն այցով գտնվում է Կորեական թերակղզում, հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հանդեպ ռազմավարական համբերության դարաշրջանն այլևս ավարտված է:
«Կար ռազմավարական համբերության ժամանակահատված, որն արդեն ավարտված է»,-մեջբերում է The Guardian-ը փոխնախագահի խոսքը:
Փենսը հավելել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հարավային Կորեայի հետ «երկաթե դաշինքին» ու «կձգտի խաղաղություն հաստատել ուժի միջոցով»:

Փենսը նշել է, որ Հարավային Կորեայի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար քննարկվում են նպատակին հասնելու բոլոր տարբերակները:
Մինչդեռ gazeta.ru-ն գրում է, որ Հյուսիսային Կորեայում ստեղծվել է զինված ուժերի նոր տեսակ, որը ստացել է «հատուկ տակտիկական զորքեր» անվանումը:
Հարավկորեացի վերլուծաբանների կարծիքով՝ նոր զորատեսակն իր թվաքանակով համեմատելի է ռազմաօդային և ռազմածովային ուժերի հետ:
Նշվում է, որ «հատուկ տակտիկական զորքերի» ստեղծումը, հավանաբար, ուղղված է պատերազմի դեպքում Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի հատուկ զորքերին դիմակայելու նպատակով:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում իրավիճակը խիստ լարված է Կորեական թերակղզում: Փհենյանը շարունակում է ցուցադրաբար զարգացնել միջուկային ծրագիրը, մինչդեռ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները սպառնում են համարժեք հարված հասցնել երկրի կողմից ցանկացած սադրանքի դեպքում:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44