Թուրքիայում նախօրեին կայացած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ կառավարման նախագահական համակարգին կողմ են արտահայտվել հիմնականում երկրի կենտրոնական նահանգներում, որոնք առանձնանում են իրենց ագզայնական տրամադրություններով: Բացի այդ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգալի աջակցություն է ստացել հայրենի Ռիզեում (պատմական Համշենի մի մասը -tert.am), ինչպես նաև կրոնամոլ հայացքներով աչքի ընկնող Էրզրումի բնակիչների կողմից:
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումներին Թուրքիայում կողմ է քվեարկել 51.3 տոկոսը, դեմ` 48.55-ը: Հանրաքվեին մասնակցության հայտը կազմել է 84 տոկոս:
«Այո» քվեարկողները գերակշիռ մեծամասնություն են կազմել երկրի հետևյալ նահանգներում.
Բայբուրթ - 81,87 տոկոս «Այո»,
Աքսարայ - 77,92 տոկոս,
Չանքըրը- 76,93 տոկոս,
Քոնիա - 75,98 տոկոս,
Քութահյա -76,13 տոկոս,
Ռիզե - 75,94 տոկոս,
Յոզղատ - 75,82 տոկոս,
Գյումուշհանե - 75,11 տոկոս,
Էրզրում - 74,98 տոկոս,
Մարաշ - 74,64 տոկոս։
Իշխանությունների առաջարկած սահմանադրական փոփոխությունները խիստ հակազդեցության են արժանացել Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Մուղլայում, Անթալիայում և այլուր: Էրդողանին դեմ են նաև քրդաբնակ շրջանների մեծ մասում: Ռեկորդային քանակով «Ոչ»-ը հաղթել է հատկապես Դերսիմում, Շըրնաքում և Հաքքարիում, որտեղ թուրքական ԶՈւ-ն անցած տարի ինտենսիվորեն պայքարում էր քուրդ գրոհայինների դեմ:
Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը կտրուկ «Ոչ» են ասել հետևյալ նահանգների բնակիչները.
Թունջելի (Դերսիմ) - 78,49 տոկոս «Ոչ»,
Քըրքլալելի - 70,18 տոկոս,
Էդիրնե - 65,98 տոկոս,
Շըրնաք - 68,61 տոկոս,
Հաքքարի - 66,14 տոկոս,
Դիարբեքիր - 65,55 տոկոս,
Իգդիր - 63,41 տոկոս,
Մուղլա - 63,18 տոկոս,
Իզմիր - 63,11 տոկոս,
Թեքիրդաղ - 59,81 տոկոս։
Տվյալները ներկայացված են՝ ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի։
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին այս տարի գրանցվել է մասնակցության բավականին բարձր ցուցանիշ: Ըստ թուրքական լրատվամիջոցների` հանրաքվեին մասնակցել են ընտրության իրավունք ունեցող 55,3 միլիոն քաղաքացիների 84 տոկոսը:
52 մլն 465 հազ. 971 քվեաթերթիկներից 51 մլն 322 հազ. 138-ը համարվել են վավեր:
Փոփոխությունների այս ծրագիրը ենթադրում է, որ նախագահը դառնում է պետական համակարգի ղեկավար և նրան են պատկանում փոխնախագահների, նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների նշանակման լիազորությունները: Նախարարությունների ստեղծման, լիազորությունների, պարտավորությունների և կառուցվածքի մասին որոշումները կկայացվեն նախագահի հրամանների համաձայն:
Նարնջագույնով նշված են «Այո» քվեարկած նահանգները, մանուշակագույնով` «Ոչ» քվեարկածները.
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55