«Զբաղվում եմ նրանով, ինչով չեմ հասցրել զբաղվել վարչապետ եղած ժամանակ. ընտանիքի, ընկերների մտավորական ընկերների, բոլորի հետ շփվում եմ, ում հետ ժամանակի ընթացքում ցանկություն է եղել, բայց ժամանակ չի եղել շփվելու», - այսօր Կարեն Դեմիրճյանի 85-ամյակի առիթով Կոմիտասի անվան պանթեոնում այցելության ժամանակ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ներկայիս կառավարության գործունեությունը, Աբրահամյանը պատասխանել է. «Դրական փոփոխություն նկատում եմ, և ես կարծում եմ՝ այս ընտրությունների արդյունքներում նոր ձևավորվող կառավարությունը կփորձի ամեն ինչ անել, որպեսզի նպաստի Հայաստանի զարգացմանը»:
Մյուս հարցին, թե ստացվում է խնդիրը նրա մե՞ջ էր, քանի որ հանրությունը զգալի փոփոոխություններ չի նկատում, նախկին վարչապետը արձագանքել է. «Որպես վարչապետ աշխատած տարիներին, ինձ համար խնդիրը ավելի տեսանելի է, կարող է ժողովուրդը չնկատի, բայց դրա համար ժամանակ է պետք, որպեսզի արդյունքները լինեն շոշափելի: Ես կարծում եմ՝ այդ ժամանակը գալու է»:
Իր՝ պաշտոն ստանալու հանրավորության մասին հարցին ի պատասխան, Աբրահամյանն ասել է, որ ժամանակը ցույց կտա, իսկ որդու՝ Արգամ Աբրահամյանի մասին հայրն ասել է, որ նա հրաժարական կտա Արտաշատի քաղաքապետի պաշտոնից և կգնա խորհրդարան:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44