Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Ուրֆայից ընտրված պատգամավոր Օսման Բայդեմիրը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքները հույս են ներշնչել քրդերին, քանի որ թեև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացավ իր ուզած լիազորությունները, սակայն կողմ քվեարկողները սպասվածի չափ շատ չէին:
Ինչպես հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը, Բայդեմիրը նշել է, որ իրենք շարունակելու են պայքարը հանուն ժողովրդավար Թուրքիայի, և հավելել, որ «այսօր ավելի հույսով լի են, քան երեկ»:
Քուրդ պատգամավորը նաև հիշեցրել է, որ թուրք-քրդական բախումների հետևանքով քրդաբնակ շրջաններից 500.000 ընտրող փոխել են բնակության վայրն ու չեն կարողացել մասնակցել հանրաքվեին:
Նա նաև շեշտել է շուրջ 2 մլն չկնքված քվեաթերթիկների մասին, որոնք հաշվարկվել են իշխանությունների օգտին, և պնդել, որ ժողովուրդն իրականում «Ոչ» է ասել, և դա ավելի քան հուսադրող է: Բայդեմիրը վստահ է, որ այս հանգամանքի հետ իշխանությունները հաշվի չնստել չեն կարող:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ, նախնական տվյալների համաձայն, հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով: Վերջնական արդյունքները կամփոփվեն 11-12 օրից՝ բողոքարկումները դիտարկելուց հետո:
Փոփոխությունների այս ծրագիրը ենթադրում է, որ նախագահը դառնում է պետական համակարգի ղեկավար և նրան են պատկանում փոխնախագահների, նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների նշանակման լիազորությունները: Նախարարությունների ստեղծման, լիազորությունների, պարտավորությունների և կառուցվածքի մասին որոշումները կկայացվեն նախագահի հրամանների համաձայն:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55