Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը, անդրադառնալով Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին ու դրա արդյունքներին, գրում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար առաջիկա օրերը կարող են ճգնաժամային լինել:
«Եթե այս ընթացքում նա ճիշտ քայլեր չկատարի՝ նրա դիրքի օրինականությունը հարցականի տակ կդրվի հավիտյան», - գրում է պարբերականը:
Financial Times-ը նկատում է, որ չնչին տոկոսային հարաբերությամբ հաղթած Էրդողանի առաջ լուրջ խնդիրներ կան ծառացած, և նրա համար այսուհետ հեշտ չի լինելու:
Վաշինգտոնում Մերձավոր Արևելքի հետ կապված ուսումնասիրությունների ինստիտուտի փորձագետներից Սոներ Չաղափթայը բրիտանական պարբերականի հետ զրույցում ընդգծել է, որ ևս երեք ամսով երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու երկու պատճառ կարող է լինել. Էրդողանը կամ շարունակում է վախենալ հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցներից, կամ էլ վախենում է, որ հանրաքվեից հետո ընդդիմությունն իսկապես վերահաշվարկ պահանջելու վճռականություն կդրսևորի:
Ավելի վաղ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության` Ստամբուլից ընտրված պատգամավոր Սենջեր Այաթան հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ չկնքված քվեաթերթիկները, որոնք հաշվարկվել են որպես «Այո»-ի քվե, կազմել են 2.5 մլն:
Փորձագետը նաև շեշտել է, որ Թուրքիայի մեգապոլիսներում կառավարման նախագահական համակարգին դեմ քվեարկողների մեծամասնություն կազմելը կարող է բացատրվել վերջին շրջանում Էրդողանի վարած արտաքին քաղաքականության հետևանքով երկրում սկսված տնտեսական ճգնաժամով, ինչպես նաև նրա իսլամիստական ելույթներով:
Նշենք, որ ամբողջ երկրի տարածքում կառավարման նախագահական համակարգին կողմ են արտահայտվել հիմնականում երկրի կենտրոնական նահանգներում: Իշխանությունների առաջարկած սահմանադրական փոփոխությունները խիստ հակազդեցության են արժանացել Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Մուղլայում, Անթալիայում և այլուր: Էրդողանին դեմ են նաև քրդաբնակ շրջանների մեծ մասում:
Հիշեցնենք, որ նախնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով: Վերջնական արդյունքները կամփոփվեն 11-12 օրից՝ բողոքարկումները դիտարկելուց հետո:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55