Լատինամերիկյան 11 երկրների արտգործնախարարություններ դիմել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին՝ խնդրելով երկրում ընտրություններ անցկացնել տնտեսական ճգնաժամին վերջ դնելու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք կոչ ենք անում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության կառավարությանը հնարավորինս շուտ որոշել ընտրությունների ամսաթիվը, ինչը թույլ կտար լուծում գտնել լուրջ ճգնաժամի համար, որում գտնվում է երկիրը»,- ասված է հայտարարությունում:
«Մենք կոչ ենք անում իշխանություններին երաշխավորել խաղաղ հավաքների իրավունքը, ինչպես դա պահանջում է Սահմանադրությունը»,- ասված է տեքստում: «Մենք նաև կոչ ենք անում ընդդիմությանը, օգտվելով այդ իրավունքից, հիշել պատասխանատվության մասին»,- նշվում է փաստաթղթում:
Դիմումը ստորագրել են Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի, Կոլումբիայի, Կոստա Ռիկայի, Մեքսիկայի, Գվատեմալայի, Հոնդուրասի, Պարագվայի, Ուրուգվայի և Պերուի ԱԳՆ-ների ներկայացուցիչները:
Վենեսուելայում ճգնաժամը խորացել է ընդդիմադիր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից հետո, քանի որ օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև աշխատանքային համագործակցությունն ամբողջովին բացակայում է:
Անցած ամսվա վերջին Վենեսուելայի Գերագույն դատարանը հայտարարել էր, որ ստանձնում է երկրի օրենսդիր իշխանության լիազորությունները՝ Ազգային ասամբլեայի փոխարեն:
«Քանի դեռ շարունակվելու է անհարգալից վերաբերմունքը գործադիր իշխանության նկատմամբ և Ազգային ասամբլեայի կողմից անվավեր որոշումների կայացումը, դատական մարմինը երաշխավորում է, որ անմիջականորեն կկատարի խորհրդարանական պարտականությունները` իրավարար պետության պահպանման համար»,- ասված էր Գերագույն դատարանի հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ Գերագույն դատարանը, հետևելով Վենեսուելայի անվտանգության խորհրդի կոչին, չեղարկել է խորհրդարանի լիազորություններն ստանձնելու մասին որոշումը:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44