Ֆրանսիայում երեքշաբթի առավոտյան երկու մարդ է ձերբակալվել ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով։ Նշվում է, որ նրանք մտադիր էին ահաբեկչություններ իրականացնել նախընտրական քարոզարշավի ժամանակ: Այդ մասին այսօր հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ներքին անվտանգության գլխավոր վարչությունից ստացած տվյալները:
«Ահաբեկչություն պատրաստելու համար կասկածվողների ձերբակալությունն իրականացվել է այսօր առավոտյան Մարսելում: Ձերբակալվածները 1993 և 1987 թվականին ծնված անձինք են»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրությունում:
Նշվում է, որ ծայրահեղականները որոշում են կայացրել ահաբեկչության իրականացման մասին, սակայն նրանք դեռ չէին ընտրել, թե Ֆրանսիայի նախագահի 11 թեկնածուներից որ մեկի դեմ պետք է իրականացվի այն: Ընդ որում՝ երկու ձերբակալվածները, ինչպես հաղորդվում է, արդեն հայտնի են եղել իրավապահ մարմիններին որպես ծայրահեղական իսլամիստներ:
Ինչպես հայտնել են երկրի ՆԳՆ-ում աղբյուրները, բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել են զենք և պայթուցիկ նյութեր: Նշվում է, որ ոստիկանությունը շրջափակել է ամբողջ թաղամասը:
Ձերբակալվածները Մարսելի բնակիչներ չեն:
Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մատիաս Ֆեկլը, ձերբակալվածները պատրաստ էին ամենամոտ ժամանակներս իրականացնել իրենց կողմից պլանավորված ահաբեկչությունները:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55