Թուրքական gazeteduvar.com.tr կայքի սյունակագիրներից Հաքքը Օզդալն, անդրադառնալով ապրիլի 16-ին Թուրքիայում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ուշադրություն է հրավիրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկրի երեք հիմնական մեգապոլիսներում ու հատկապես Ստամբուլում կրած պարտությանը:
Ըստ սյունակագրի՝ Ստամբուլում ստացած ձայները շատ իմաստալից են, մանավանդ եթե հաշվի առնենք, որ հենց Ստամբուլից է սկսել Էրդողանի քաղաքական վերելքը:
Նշենք, որ կառավարման նախագահական համակարգին կողմ են արտահայտվել երկրի հիմնականում կենտրոնական նահանգներում: Իշխանությունների առաջարկած սահմանադրական փոփոխությունները խիստ հակազդեցության են արժանացել Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Մուղլայում, Անթալիայում և այլուր: Էրդողանին դեմ են նաև քրդաբնակ շրջանների մեծ մասում:
Հիշեցնենք, որ նախնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով: Վերջնական արդյունքները կամփոփվեն 11-12 օրից՝ բողոքարկումները դիտարկելուց հետո:
«Էրդողանը կորցրեց Ստամբուլը, որի քաղաքապետն էր դարձել 1994թ.-ին՝ առանց մամուլի ու ազդեցիկ քաղաքական աջակցության: Այսօր՝ 2017թ.-ին նա կորցրեց այդ նույն Ստամբուլն այն պարագայում, երբ նրա ձեռքին էր մամուլը, ավելին քան երբևէ ճնշված էր ընդդիմությունը: Բայց Ստամբուլը «ոչ» ասեց Էրդողանին», -գրում է թուրք սյունակագիրը:
Օզդալը նկատում է, որ անցած բոլոր ընտրություններում Էրդողանի՝ Ստամբուլի վրա ունեցած ազդեցությունը մեծ դեր է խաղացել երկրում իր իշխանությունն ամրապնդելու հարցում:
«Դեռ 2013թ.-ին իր ելույթներից մեկում Էրդողանը, խոսելով Ստամբուլի Բաղջըլար շրջանում նոր մետրոկայարանի բացման մասին, ասաց. «Ստամբուլը մեզ համար շատ կարևոր է, Ստամբուլը Թուրքիայի հայելին է, Թուրքիայի նկարագիրն է»: Փաստորեն՝ Էրդողանը կորցրեց այդ նկարագիրը», - գրում է սյունակագիրը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55