Եվրահանձնաժողովը ապրիլի 18-ին ստորագրել է Իրանի հետ առաջին համաձայնագիրը՝ միջուկային անվտանգության ոլորտում համատեղ աշխատանքի մասին։ Նախագծի շրջանակում իրականացվելու են տեխնիկական տնտեսական հաշվարկներ՝ Իրանի միջուկային անվտանգության կենտրոնի համար, որի ստեղծումը նախատեսված է Գործողությունների համընդգրկուն համատեղ ծրագրով։ Այդ նախագծին հատկացվում է 2․5 մլն եվրո, փոխանցում է DW–ը։
Ընդհանուր առմամբ, նախագիծն ուղղված է միջուկային էներգետիկայի ոլորտում իրանական կարգավորող մարմնի հնարավորությունների ընդլայնմանը։ ԵՀ հաղորդագրության մեջ նաեւ ասվում է այդ ոլորտում նորմատիվային բազայի մշակման հարցում Իրանին աջակցելու մասին, ինչը Թեհրանին թույլ կտա միանալ միջուկային էներգետիկայի մասին մի քանի միջազգային հռչակագրերի։ Բացի դրանից եվրոպական մարմինները Իրանին կօգնեն վերլուծել ատոմային կայանների ծրագրվող սթրես- թեստերի արդյունքները ։
Բուշերում սթրես թեստերի մասին երկրորդ համատեղ նախագծի մասին պայմանագիրը կստորագրվի առաջիկա շաբաթներին։ Այդ նախագծի իրականացման արժեքը նույնպես կկազմի 2․5 մլն եվրո։
Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագիրը, որը կնքվել է 2015-ին, նախատեսում է, որ արեւմտյան պատժամիջոցների չեղարկման դիմաց Իրանը որոշակի ժամանակահատվածում զգալիորեն կսահմանափակի իր միջուկային ծրագիրը։ Մասնավորապես ուրանի հարստացման ցենտրիֆուգերի քանակությունը որոշվել է 19 հազարից կրճատել մինչեւ 6 հազար։ Բացի դրանից Իրանը առաջիկա 15 տարիներին կնվազեցնի ուրանի հարստացման աստիճանը մինչեւ անվտանգ մակարդակ՝ 3․67 տոկոս։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55